Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Այս էջը սրբագրված է

Ուր ժանտ Մահն իսկ խենթ սիրահար կը դառնա՝
      Կը սպաննըվի ան դարման,
Թե դու հյուծախտ տըղա մէիր, հեգ գեղջուկ,
Որ հըրդեհված իրենց գյուղեն՝ խուսափուկ՝
      60 Կը մեռնի հոս, կես ճամբան։
Վըհուկ ծե՞ր մես՝ թաղված երգով մը թովչոտ

Եվ ողբացված՝ ժամերու մեջ անծանոթ՝
      Իրեն վըհուկ կընոջմեն.
Կյանքի բաժակդ որ ա՛լ դատարկ կը հըսկե
65 Գըլխուդ վերև, քանի շիթով լեցվեր է
      Տարիքն համրող արցունքեն։
Խոսե, ո՞վ ես, սակայն nվ որ ալ ըլլաս,

Թող ես շիրիմըդ համբուրեմ, քանզի այս
      Մեր կյանք — զոհին բագինն է.
70 Քանզի քեզ ա՛լ չեն աղարտեր մեր օրեր՝
Ուր ապրողն, ո՛հ, մեռնողին չափ չի գիտեր,
      Ուր մարդուս չափ վիշտն հին է,
Ուր մեր գըրքին երկրորդ էջերն են ճերմա՜կ։

Եվ գիտության ծառին արմատն հողին տակ
      75 Դեռ միշտ թաղվա՜ծ է անհայտ։ —
Դու բարի ես՝ ինչպես սուրբ զոհն Աբելին,
Զի մահվան սև համբույրին տակ կը փոխվին
      Ամեն շանթեր՝ ճառագա՜յթ։

Եվ դու սուրբ ես՝ ժըպիտին պես բընության.
80 Արշալույսն իր ցողը ճերմակ քարիդ վրան
      Ամեն առտու կը թափե,
Ձերդ արցունքներն՝ որոնք լըռիկ կը կաթին
Գըրած սիրո նամակին վրա նոր — հարսին՝
      Որուն փեսան զինվոր է։