Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/459

Այս էջը սրբագրված է

ԴՅՈԻՑԱԶՆԱՎԵՊԵՐ

40. (Էջ 204)

Ա

№ 25

Հայրս հվիվ էր — Տարին անպամ մը միայն
[Գյուղ կուգար իր նախրին հետ միասին]
Իր հոտին հետ գյուղ կու գար,
Երբ ամպերուն սառնամանիք ծոցերեն
Հյուսիսն իջած քարայրներուն մեջ կոռնար,
5 Կամ լեռնե լեռ թափառկոտ
Կը խըմեր կյանքն իր նախիրին խոտերուն,
Երբ կը տեսներ հորիզոնին վըրա գորշ
Քողերու մեջ ըսպիտակ
Մեր ոտքերով հառաջանալը ձըմռան,
10 Տարին անգամ մը միայն գյուղ կու գար ան։

Կը տեսնըվեր սարն ի վար
Մոտենալ ոտն առ ոտն հոտին անհամար,
Դիմացի խոթ արևուն շառ շողերեն
Կըլլար վըզի փոքրիկ զանգակն այծերուն,
15 Ոսկի բաժակ մոր կը հեղու լույս գինի,
Եվ ոչխարները պարարտ
Կը թվին հեռուեն
Խայտաճամուկ վագրեր՝ որոնք կ՛ որտճան։

Ան լեռներու իշխանի պես խրոխտապանծ
20 Կը մըտներ գյուղր հայրենի,
Ամեն քայլին խընկելով
Բարբարոս հոտ մ՛անտառներու ուղխերու։
Ձեռքին մեջ ցուպն իր հովվական՝ կիսովին
Դեղին ցեխի մոսկրին մեջ թաթախված,
25 Գըլխուն թաղյա գըլխարկին վրա փռյուգական
Դըրած նարգիզ մը կապույտ,
Եվ ձախ ուսեն վար ձըգած
Արջու մորթե հագուստը կարճ թեղանով,
Իշխանի պես լեռներու,
30 Կը մըտներ գյուղն հայրենի։

ր առջևեն՝ գավազանին հընազանդ՝
Բլուր ոչխարներ, որոնց ճոխ բուրդն ապըրշում
Իրենց կաթեն էր ավելի ըսպիտակ,
Կերթային միշտ մայելով