Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Այս էջը սրբագրված է

85 Դու գիտո՜ւն ես. մըտածումն ա՛լ գանկիդ տակ
Ճողոպրած է ուղեղեն փուտ ու ցամաք.
      Երակներուդ մեջ հիմա
Արյունի տեղ ճառագայթներ կը սահին,
Եվ վերնագիրն հին գիտությանըդ գըրքին
      90 Արդ փոխեց ձեռք մը հըսկա։

Քու ճակատդ էն կը շոյե, մերը խավար.
Մեր գիշերն է հոտ միջօրե քեզ համար,
      Անշըրջելի հակոտնյա։
Մենք օրոցքին մեջ ըստինքեն մայրենի
95 Սիրտ կը լեցնենք, իսկ դու հոգի՜դ հոլանի
      Գերեզմանին մեջ անգա։

Եվ կըլլա հոտ մեր մայրն՝ Աստված, կաթը՝ լույս,
Թողլըքելով Տարակույսն ա՜լ շիրմեդ դուրս
      Աշխարհիս հետ միասին։
100 Ո՜վ սուրբ մեռնող, ո՜հ, մինչև ե՞րբ շըլմորած
Պիտ ճանկըռթենք ահավոր ամպը՝ առանց
      Զայն շերտելու բընավին։
Խորհուրդին դեմ մենք մինչև ե՜րբ, ծընրադիր,
Առկայծ հույսով պիտի գոչենք. «Լո՜ւյս, իջի՜ր...
105 Պատռե, պատռե, ո՜վ մըթություն, լըռություն.
Կարծիք, պատռե, պատռե ո՛վ մեգ, անվերջ քուն,
Անդունդներեն մեզի նայող, ո՜վ մեծ աչք՝
Որ չունիս քու բիբըդ, ո՜վ բիբ, քու նայվածք։
Մենք հերարձակ քեզի կենայինք․ ծառերոմտ,
110 Աստըղներուն, ալիքներուն, ժայռերուն
Մեջե քեզի, քեզի կնայինք. մերկացիր։
Դո՛ւ — որուն քողն է ապագան — մերկացի՜ր։
Ո՜վ ներքին կողմը դամբանի քաքերուն,
Ո՜վ միգամած, ահեղ գիսաստըղ՝ որուն
115 Գլուխն է պահվա՜ծ ամպի մը տակ հավիտյան.
Ուրեմըն մենք մեր ուղեղներն ընդունա՞յն
Պիտի ճըզմենք ոտքերուդ վրա պըղընձյա,