Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/460

Այս էջը սրբագրված է

35 Եվ մորվագեղ այծեր, այծերը սևորակ,
Որոնց ծիծերն առլրցուն,
Վիրավորված թուփերեն,
Ազդրերուն մեջ իրենց չէին պարտըկվեր։
Խոյեր խրոխտ քիթերով,
40 Դմակներով ձյունահյուսի պես կախված,
Իրար ետև, իրարու հետ, խառնակույտ
Թուշն իր մեկը դըրած մյուսին գավակին
Փողոցներեն վար հոսող,
Փըրփրակուտակ գետի մը նման կերթային
45 Դեպի փարախ։ Ու գամփըռներն, երբ վայրագ
Կը հաչեին, առջևեն
Գեղջուկ տըղաք սըրտատրոփ խույս կուտային
Տընակներուն մեջ իրենց,
Սև կրիայի վիզով պառավ մը հապճեպ
50 Կը փակեր դուռն իր հյուղին։
Ես այն ատեն խայտակըն լաճ մը փոքրիկ,
Նըշմարած մեր երդին վրայե հազիվհազ,
[Նախիրին] Խաշինքին գալն ալեծուփ
Ո՛հ, ի՜նչ կայթո՛վ, ինչ խայտանքով կերթայի
55 Լեռներու այն հայրագորով իշխանին
Իյնալ գըրկին մեջ թասուն։
Կու տար համբույր մը ճակտիս,
Համբույր մը բուռն՝ որուն ներքև ակամա
Հոգիս սարսափ մը կը զգար։
60 Զիս վեր առած բազուկներով [կարշնեղ] վիթխարի
Կը զետեղեր իշուկին վրա նախիրին,
Ու այսպես մենք գյուղին մեջե անցնելով,
Մինչև մեր դռան առջև մեկտեղ կ՛երթայինք,
Երբ տանը մեջ կը մըտներ ան կը ջանար
65 Գըրեթե դա՜ռըն ճիգերով քիչ մը գեթ
Աչքերուն հետ անհուն հոգին ամփոփիլ։


Բ


Ձըմեռն ահա.
        Թոնրատան մեջ կը տիրեր
Խաղաղությո՜ւն մ՝ հոգիներուն գոհունակ,
70 Խաղաղությո՜ւն կից [գոմին] փարախին մեջ ուրկե
Պաճարին լոկ որոճման ձայն մը կու գար
Կը նըստեինք կրակին շուրջ
Քաջ ծերունին պատեն վար միշտ իր դիմաց
Կը կախեր պարկն հովվական,