Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/462

Այս էջը սրբագրված է

115 Ան կը պատմեր. խոսքերուն մեջ կերևար
Ինքը կանգուն լեռներուն վրա մինավոր,
Լեռներուն վրա թոռնիկ, ազատ լեռներուն․․.
(Երբ քիչ մը դեռ մեծնաս քեզ ալ ինծի հետ
Պիտ՝ տանիմ հոն, որպեսզի սրինգըս զարնես)
120 Լեռներուն վրա մենք — ես ու շներըս հըզոր.
Ոչխարներն օր մը կարծեինք, մինավոր։
Արդեն մեկ մասը նախիրեն իջած էր
Ձորին մեջ հոն կանանչն առատ ըլլալուն,
Դիմացի սեպ ժայռին գագաթը կանգնած
125 Կը նայեր այծ մ՛անդունդն՝ և չէր վախենար։
Մեր մոխրագույն իշուկն առանց համետի
Մերթ բոժոժներն հունչ տալով
Վարն հովտին մեջ մինչև աղբյուրն էր գնացեր։
Օդը ցուրտ էր, կը տաքնայինք մենք նըստած
130 Կաղնի ծառի մը շուրջ՝ զոր այն առավոտ
Ամպրոպին շեկ շանթեն զարնված կը մը խար։
Կը հեռանար հոտն ու մենք վախ չունեինք,
Քանի որ հոն սրինգըս կուլար, կը մռնչեր
Եվ շուներս ալ կոռնային։
135 Ոչ մեկ ուլի կրնար պըճեղն արյունել,
Արծիվն հոն իր սարսափեն,
Ամպին վրայե քողածածուկ կը սուրար
Գայլերն, արջերն անոթի
Իրենց որջեն դուրս ելլելու վեհերոտ
140 Կհագենային լոկ շըրթունքնին լըզելով,
Իսկ իմ մեկ շունը ուր որ ելլել անկե վար,
Վիշապը պետք էր իջնել։
Ու մենք նըստած կը տաքնայինք, թոռնիկդ իմ,
Երբ հանկարծ գամփորս գորգոռ
145 Ցատկեց ընդոստ ու ականջները տընկեց,
Կատաղության արյուն մ՛ աչքեն կը կաթեր։
Երեք հեղ ձիգ մհոտվըտացան, երեք հեղ
Թունավորեց ռունգերն իր շունչ մոսոխի
Ու ես տեսա հեռուն մարդ — գայլ նիհար,
150 Այս կենդանին մարդե դեմքով, հոգվով գայլ
Հինգ կորյուններն իր ետևեն լեցուցած
Կանցներ [վըտակն] գետակն ու մեջ կու գար համարձակ։
Ես դեռ չէի քովն հասեր։ Գամփորս Գորգոռ
Արդեն անոր կոկորդեն պինդ մը խածած
155 Կը ցընցեր գլուխն անոր ցեխին մեջ թալթաշ:
Գութս այն ատեն շարժեցին