Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/469

Այս էջը սրբագրված է

Ձեռքես բըռնեց ու մեկտեղ [բարձրացանք լեռն] ելանք սարեն հաղթաքայլ։
[Ժայռերը մեզ սընեցին] Վրեժը մեզի սնունդ տըվավ, մահն եղավ մեզ դաշնակից.
230—231 Ան [ծերունի քաջ հերոս] ձեր հերոս մը եղավ, եղա աշուղ մես փոքրիկ
[Ու միշտ փառքերն երգեցի] Եվ իր փառքերն երգեցի իր տկճորովը պողտրիկ։


№ 24

7-րդ տողից [Լըսես քեզ հատ մայս օր պիտի պատմեմ իմ կյանքես
հետո — Մարո,— կըսեր հետո մորս,— ծընունդը մոտ Է, գիտե՞ս,
— Մարո,— կըսեր հետո մորս,— ճրագին մեջ լեցուր ձեթ
Խնկամանն առ, տունն ամբողջ աղոթելով դե՛հ, խընկե։
<5> Գոմը չմոռնաս, մառանն ալ, հետո գնա դուն պառկե։
Ճըրագկալին կը դըներ [քանի մը] մեկ երկու մարխալ ճարպոտ,
Կը ժողովեր միտքը ճակտին կազմել մեկ քանի փոթ.
Եվ կը [սկսեր] հարեր. «Այն գիշեր Մեյրեգումի [վրան էի] լերան վրա
Մակաղեցի հոտս [կուշտ] անթիվ, գոմի մը մեջ հնօրյա,
<10> Ցորեկին գոռ փոթորիկ երկինք մ՝երկունք էր պատած
Եվ օձապտույտ կայծակեն հսկա կաղնի մզարնված
Դըրան առջին կը մըխար։
Դադրած էր ծովն. օդն էր [ցուրտ] զով,
Շանթաբորբոք խարույկին առջև նստած անվրդով
<15> Կը կարկտեի տըրեխներս և [քովս] հոն քարի վրա դրած
Կը չորնար բուրդ տառատոկս անձրևներեն ծանրացած։
Շուներես մին կը հըսկեր, պառկած էր մյուսն իմ առջև,
Կարածեին ոչխարներս փարախին մեջ քառաձև։
Հանկարծ հովտին խորունկեն հնչյուն մը գոռ լըռեցի
<20> Հետո գոնգյուն մհրազենի, ողբանք հետո կըղկանձի]
Խոյացավ շունը քովես. հազիվ Էի [ցուպս առած] ոտք ելած
Երբ տևսա Գամփորս Գորգոռ [վերք մը կողեն] որ վիրավոր արտալած
Մըռզգայլելով, հևալով, ակոսներուն մեջ ընդքարշ
[Տարածվեցավ ոտքերուս վրա նայելով] Եկավ ինկավ ոտքերուս, զիս դիտելով աղեխարշ։
<25> Խե՜ղճ կենդանի, սըրբեցի աչքերուս մեջ արտասուք
Մուցուպս առի,— միակ զենքս՝ որուն հարվածը խեղճուկ
Լոկ գառներուս կազդեր վախ և շուներուս՝ պատկառանք։
Նույն ատեն վեր ծառացան հովտեն երկու կերպարանք,