Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Այս էջը սրբագրված է

Եվ ընդունա՞յն պիտի նետենք անխընա
Մռայլ գիշերվան մեզ մեր սըրտերն՝ որ կերթան
120 Քեզի համար մրըրիկներուն բըռնության
Դեմ գալարիլ, որ՝ մոլորած խավտրին
Մեջ՝ ժայռերուն դեմ ճըչելով կը բախին.
Եվ բուերեն քըշված, քըշված լըքումեն,
Խորը, ձորին մեջ կընկըղմին, կորոնե՜ն,
125 Անկե մեզի դուրս բերելով, ա՜լ հոգնած,
Հեգ կայծոռիկ մավա՜ղ, արև համարված։
Ո՜հ, մինչև ե՞րբ ըսփինքսային ճակատով,
Դու, ո՛վ Խորհուրդ, պիտի ծաղրես անվըրդով
Առջևդ մեռած մեր խոհն, արծի՜վ — ողջակեզ.
130 Ըսե, խոսե, պիտի մինչև ե՞րբ լըռես»։

Մինչև ե՞րբ ան պիտի լըռե։ Ո՜վ շիրիմ,
Ճակատս ահա քարիդ դըրած կընկըղմիմ
      Աղոթքիս մեջ։ Կը հուսամ։
Գանկիս ներքև կրակի տըվի ամեն բան.
135 Հոն հըրդեհ կա, մըտածումներըս կու գան
      Քեզի կու գան հրավարսամ։

Օ՜ն, սըրբագրե, կամ ավելցուր, կամ ջընջե։
Ճերմակ քարեդ ճակտիս անցածը ի՞նչ է․
      — Խոր լըռությո՜ւն, այլ ոչ բառ։
140 Լավ․ կը հանե՜մ շուրջիդ բույսերն արմատեն.
Սըրտիդ, գանկիդ մեջ անոնք ի՞նչ կը ծըծեն.
      — Մարմին, այլ ոչ գաղափար։

Լավ. վըրայե՛դ կը թավալեմ քարն անդին,
Ըսպիտակ էջ, որուն մյուս կողմն է գըրված
      145 Անպատճառ բան մը Մահեն
Անոր ներքև գաղտնիք մ՝անշուշտ կը շնչե.
Սի՞րտ թե հոգի՞. օ՜ն, ըսե ինձ, թե ի՞նչ է.
      — Երկու կարիճ, այլ ոչ էն։