Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/470

Այս էջը սրբագրված է

[Տեսա թռա հոն, թավուտքին մեջև շողալը սիրագոռ] Թավ
թուփերուն մեջտեղեն բիբերն իրենց բոցավառ։
<30> Տեսնըվեցան իբրև մեծ կայծոռիկներ միաշար
Ըսպասեցի բրոնած պինդ, մյուս գամփռիս անուրեն,
[Որ ձեռքիս տակ ծուլով կը թալթլեր փրփրորեն] Կը թալթլեր
ձեռքիս տակ բըզըկտելու բուռն հուրեն։
Եկողներն այն քուրդ էին [երիտասարդ և զինված] ըսպառազեն,
[հաղթանդամ] ախոյան,
Հրացան ուներ մեկն ուսին, մյուսն իր մեջքին յաթաղան։
<35> Բարևեցին. Խաշնարա՛ծ, ըսին, կու գանք մոտ գյուղեն,
Շեյխերնիս վաղն [աղջիկն իր գանգրներով] իր Ֆաթման
կույս՝ մազերով ոսկեղեն,
Պիտի կարգե. ի պատիվ իր [սևղանաճոխ] [բազմախորտիկ]
հարսնիքին [բազմախոհ] լիախոհ
Պետք է յոթն այծ, յոթն ոչխար և յոթն անգամ յոթը խոյ։
Հոտդ անթիվ է տվարած, Ֆաթման [չքնաղի սիրուն, Շեյխն.
հրզոր,
<40> Տուր ուզածնիս և թող ողջ մընա գըլուխդ ալևոր»։
Ըսին, — հեստ անվեհեր ուղղվեցան դեպի փարախ,
Ավա՜ղ, ցուպս էր խիստ տըկար, [վա՜յ ինծի] անզույգ շունս,
ալ փրփրերախ,
Ուժը ինծի կը պակսեր, նենգը միայն կը մընար
Երբոր շունի թևը զենք իր թոռնիկ, ունի միտքն՝ հընար։
<45> Գայլն առա՛վ հոտպահ շունին, պետք է լարել ալ թակարդ
Պարզամիտ են հովիվներն՝ ըսողներն են տարապարտ։
[Մենք մեր բարքեր հոտին հետ, Աստված մեզի հետ է միշտյ
[Երկինքն շանթն իր կու տա մեզ զարնելու մարդ ամբարիշտ]
Բնությունը մեր վարպետն է և Աստված ինքն առաջնորդ,
<50> Ով որ բնակի լեռն հողին արևուն հետ Է հաղորդ։
— «Քաջեր, կըսեմ, քուրդ Շեյխին կամքը ինծի պատվիրան,
[Դեսպաններն իր] Ձեզ կը հարգեմ ու [թող օժտե հոտն]
կօծնեմ ոչխարներովս իր Ֆաթման,
Բայց դուք հոգնած պիտ՛ ըլլաք, եկեք ուտենք միասին
Յոթն այծեն մին, և ե՛ս ալ տոնեմ հարսնիքը կույսին։
<55> Կը հավանեն մարզիկներն ու կը նըստեն կրակին քով,
Արություններ իրենց վրա ինձ կը պատմեն անձնագով։
Ես այծերես՝ ամենեն կ՝ընտրեմ ծերն ու նիհար,
Կը դընեմ վիզը քարին, կը պապաջե վըշտահար։
Հոն կը մորթեմ, կը հոսի արյունն երկար մորուքեն։
<60> Հետո մաքրած, կուռ ձողով կը շամբուրեմ զայն մեկեն։
Ճենճերաբույր կը դառնա խարույկին վրա արծարծուն,
Գրգըռելով հոտն ախորժակը շըրջական գայլերուն։