Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/471

Այս էջը սրբագրված է

Ըսկըծանքես լալով ետ կը դառնայի [մենավոր] մենակյաց,
Բայց Հովն արցունքըս սըրբած կըլլար ես գյուղ չմըտած
<65> Եվ երբոր տուն կհասնեի մոռցած էի <1 անընթ.> արդեն
Կամ փունջ մը ծաղիկ կը բերեի հետս արդեն
Կամ ափիս կը մեռներ թիթեռ մեղած նահատակ,
Ո՜վ արդ ցամքած իմ որրտիս անմահակ հիշատակ։
[Երբոր կըսկուծ կը կարմրի կը դնեմ մեջ լայն պուշին]
<70> [Բազեք կըլլան մեզ քարեր, փըոոց՝ այծին ձար կաշին]
Քարերն աթոռն են մերին, փըռոց՝ այծի թավ կաշին։
Մեջտեղն ես եմ երկու [կողմս] դիս կուտեն հյուրերս վայրենի.
Մեզ խաշհատիկն հաց կըլլա և մերմակթանն գինի,
Էին անոնք [ընկղման] կուրացած իրենց անհագ ախորժեն
<75> Իրարու դեմ նըստած՝ բումբն իբր իրարմե կը քաշեն.
Կը զետեղեմ երկու ձեռքս անոնց երկու ծոծրակին
Կը ծիծաղեն. «Հովիվ, մեզ կօրհնես, կըսեն հեգնագին,
[Թե առյուծի բաշը մեր կը շոյե թաթդ աղվեսի] Թե աղվեսի
թաթերովդ մեր բաշին հետ կխաղաս։
— «Յա սուրբ Սարգիս»— կը գոռան ու մոլեգին զերդ վարազ
<80> Ետ կը տանեն կաշընբուսն անոնց գլուխներն ու հանկարծ
Գլուխներն անոնց կաշընբուսն ետ կտանեն, կու տան շուռ
Հետո դարձյալ իրարու դեմ կը բախեն ջարդուփշուր
Բուռերու մեջ կը թալթլին, կը զաղփաղփեն, կը փորեն,
Հողն ոտքերով, փոսն իրենց, նյարդակուռ ես նորեն
<85> Անջատելով երեք հեղ և երեք հեղ իրարու
Ճակատն անոնց կ՛ընդհարեմ արյունը թուխ զերդ առու։
Ընդխառն իրենց ըղեղին ռունգ երնեն դուրս կը պոռթկա,
Ապարոշնին կը քակվի, կիյնան դեմքին գետնին վրա
Ակռաներուն հետ փըշրված հոգինին դուրս կը փսխեն։
<90> Նույն ատեն գամփռս Գորգոռ կողին գնդակն հրեղեն
Կաղկանձելով և փորին վրա բերելով զենքն ընդքարշ
Կը լիզե քուրդ արյունն հոն ու կը սատկի աղեխարշ
— «Խեղճ Գորգոռին կը սատկի։

Այո՛, թոռնիկ, կը սատկի,


<95> Բայց լըզելե վերջ արյունն այն քուրդերուն վատազգի։
Դիակնին հոն կը թաղեն, ահեղ շունչս ալ անոնց կից
Իր վրեժեն կը կըրծե գուցե սըրտերն անոնց կիծ
Հողին ներքև անդադար։ Հետո առած զենքերնին
Հետո աշնան տուն կը բերեմ... Արդ հոն սյունեն կը կախվի»։
<100> Այն իրիկունն որ կյանքեն այս [պերճ] ինծի դրվագը պատմեց,
Իր մեջ, արդար, բարբարոս, վես հոգին մեր տոհմին մեծ,