Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/472

Այս էջը սրբագրված է

Սիրտս զգաց դեռ անգիտակ և ըղեղս էլ ծըծեց զայն
Ես կը հառեի աչքերուն, աչքերն անալք ավազան
Որոնց չորս դին թխատվեր, թարթիչներն իր զերդ ուռի
<105> Վետ վետ կրակներն անոնց՝ թուխ կընեին դեռ ավելի
Ձյունափրփուր գանգրամազն ուսերուն վրա գեղածուփ
Սարին ջրվեժն էր ձոներ ու (1 անընթ.) զայն խընկեր վարդաթուփ։
Թևին ժուժկալ շարժումին [մազոտ] բրդոտ կուրծքին հետքին մեջ
Կարծես մրրիկը կանցներ, կառներ բնությունն ելևէջ։
<110> Խորն իր ծոցին ու խորն իր թիկնազգեստին ծալքերուն
Կը բուրեր սապռը տունկին կամ ծործորին ծորն հրագույն
Հողին նըման հըզոր էր, արոտներուն պես՝ բարի,
Ի արդարությունն իր համար՝ էր քաջություն մ՛վայրի։
Խասքերուն մեջ խորամունչ, լեռներուն շարքը կանցներ
<115> Հեղեղներ ու երգերով, ծաղկե [քողով] պսակով երկնավետ՝
Որոնց կանանչ կողն ի վեր կը տեսնեի տարածված
Հոտն ըսպիտակ անոր մեջ ձեռքը տըկճոր՝ ինք նըստած։
Ու լեռներուն բյուրեղեն, բյուրեղեն իր ճակատին
Ես հիացած թըռվըռալով, բերկրազվարթ հեշտին,
<120> Զերդ արտույտ մ՚իր բերանն երգ կը մխրճեի խորն երկնի,
Կը սուզեի անոր լույս աչքերուն մեջ մաքրենի։
... Ու կոռնար դուրսն զովը միշտ, կիյնային միշտ ձյան հյուսեր.
Եվ գամփռներն երդիկին վրա նըստած ողջ գիշեր
Դաշտին բուքին խաղացող գայլի մը գոռ կը հաջեին
<125> Դող ձըգելով սըրտին մեջ քընած մնացող գեղջուկին։
Կը հակեր միտքս ծարավ զերդ աղավնին լուսաթև
[Որ ծովեն ջուր կը խմե ելած ժայռին ստորև] Ինչպես
ծարավ աղավնին ելած ժայռին ստորև
[Եվ սրտատրոփ կը պարզե ամեն անգամ՝ որ կու գա] Կը.
խմե ջուրն օվկիանեն և թևերն իր սրտատրոփ
[Ափունքն վեր խոյանալ ալիք մը գոռ և հըսկա] Կը տարածե
ամեն տեղ որ մեծ ալիք մը խուժդուժ․
Ես միշտ ծարավ իր անձին, միշտ ալ երկչոտ իր կերպեն
Կը հառեի խորլիճ աչքերուն]


41. (էջ 212)


Անահիտ


32 Այսօր ահա իբրև հրեշտակ կը շողա
101 Լոկ գոցված են ապարումներն հողմախռով.
175—183 (չկան)