Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/473

Այս էջը սրբագրված է

233 Կամքըդ օրենք գահիս, Հիսուս սանձ ըլլա,
248 Ո՛վ գերի, այդ աչքերդ հոգվույս մեջ արդեն
296 Կը դիտե կույսն երկա՜ր աչքերն առարկու
334 Եվ կըտրիճն այն՝ [որ] ձեռքը դրած ձեռքիս վրա,
358 Կը սահին նըման հողմալած հիրիկներուն.
431 Սա գանգուրներն անոր կ՛ուզե որ ըլլան
446 Իր ծըփանքեն Կույսն անոր մեջ կօրրի։


№ 27


Ա


Գետն է պըղտոր. [Երասխ] Արազ գետն է. Շահ Աբբաս
Այսօր անցավ անկե, և հետը անցուց
Առ և ապուռ մ՛հազարավոր հայերու։
Գետն էր կատղած, [Երասխ] Արազ գետն էր, և անոնց
5 Կեսին դիակը՝ խեղդըված՝ մյուս կեսին
Համար եղավ լաստ փըրկության, գերության։

Արդ, բարեկա՛մ, եզերքն ի վեր ջըրերուն,
Բանակն անթիվ իր վըրաններն է կանգնած՝
Որոնք թըվին պիտի հեռուեն նայողին
10 Ջըրագոտվներ, որսերն իրենց թևին տակ...
Շուրջը զորքեր ի դետ կան թուրք թըշնամվույն.
Ջուրն է [պատնեշ] պատվար, ափափները՝ հայեկ։

Կիջնե արևն լերան ետև. [ու արդեն] ամեն ոք
Իր արյունոտ ավարն իրեն բարձ ըրած։
15 Վըրաններուն [տակ ամեն ոք] ներքև արդեն կը հանգչի.
Իսկ գերիներն, անքուն, լըռիկ կարտասվին.
Վիշտը եթե աչքերն անոնց փակե ալ
Սակայն լալու հոգին միշտ բաց կը թողու։


Բ


Մեկը միայն ոչ քուն ունի, ոչ արցունք։
20 Աշտանակած ձին ըսպիտակ [միայնակ] երբուծով,
Գետեզերքին վրա [Կը սպասե։ Աչքերն իր] մինակ կը սպասե
[Հըրդեհելով թավուտքն սև հոնքերուն] Նայվածքներն իր
[բառերը] [ճեղքած թավ ամպն հոնքերուն]
Կհառին երկա՜ր դեմի ծառուտ հովիտին
Ուր շողերուն ետև, արփին մայրամուտ
25 Կը հոսեցնե կարծես սուտակ ու հակինթ։
...Ան [վսեմ է և ահավոր զերդ արծիվ] ահավոր է
արծիվ մորուն դեռ