Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/474

Այս էջը սրբագրված է

[Մորուն կտուց են կը կարկըթի տակավին] Կըտուցեն վար
արյունն որսին կը կաթե
[Արյունն որսին] Ոսկեճամուկ կըրկնոցին տակ, ծոպավոր,
Զոր հովը մերթ ձիուն բաշին կը խառնե,
30 Լանջքն իր պատյան է տիտռան, սիրտն է վագրի.

Ան Արբասն է. Շահ Թահմազի թոռը շահ:
Այսօր ահա, իբրե. ժառանգ կը շողա
Արեգակն իր ճակտին, լուսինն՝ իր ձիուն.
Այսօր ահա իր ետևեն քաշելով
35 Հըրդեհն ու Մահն՝ հաղթանակով կը սպասե
Ո՛վ գիտե ի՛նչ Բըրաբիոնի մարյունոտ:

Ով Փատիշահ, հապա, դարձի՜ր, դարձիր քու
Վըրաններուդ լեցուն գերի գանձերով,
Եվ հաղթությանդ սա օրը, դեհ, դու հագվե
40 Հայաստանի ոսկին, մարգրիտն ու զըմրուխտ
Ու մեր գինվույն, մեր արյունին մեջ, ուրախ,
Պսակդ հինա դի՛ր յոթն օր և յո՛թը գիշեր,

Բայց տենչ չունիս դու վարդերովըդ հընձած
Պսակդ հյուսելու հոս կ՝երազես դուն ուրիշ
43 Մըրտենիներ. երբոր նըժույգդ [ավա՜ղ] անհանգիստ
[Կընե խիճերը դափրելով անհանգիստ] Միշտ դափրելով
կընե խիճերը ավազ,
Եվ կը վըրընջե ագռավներու անցնելուն,
...Ով Փատիշահ, ըսե, դու ի՛նչ կ՝ըսպասես:

— Ես կըսպասեմ իմ գեղեցիկ Ավարիս,
50 Զոր Արամյան հովիտներեն եմ բերեր։
Թող հարճերուս ականջներուն գինդ ըլլան
Մարգարիտներն Հայաստանի. Մեծերուն
Ծիրանիներն ըստար ըլլան ձիերուս,
Ես կըսպասեմ իմ գեղեցիկ Ավարիս։

55 Արմենուհի մէ ան, աղջիկ [Մելիքի] Բըդեշխի
Մորուն հին բերդն այսօր եղավ գոմ մավեր։
Երբ մոլորուն էգ Արծվիկն է [այդ] ես կորսայի,
Արշավանքիս փոշիին մեջ [պաշարած] բանտարկած,
Հեռուն զորքերս՝ անհասու իմ պատվերիս
Կայրեին ծեր Արծիվն իր սեգ բույնին հետ։