Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/475

Այս էջը սրբագրված է

Չըքնաղ է ան — Արմենուհին. ճակտին վրա
Լուսընկան իր արծաթ դըրոշմն է դըրեր։
Հավատացե՛ք ինձ, ան աչքն է Ալլահին,
Ուրկե աստղերն իրենց լույսերը կառնեն.
65 Հուրիներուն թագուհին է վարսագեղ.
Իրանը զիս պիտի պաշտե և ես զինք։

Աղբյուր մը կա այն դիմացի հովտին մեջ,
Որուն ավազը ոսկի է, ջուրն՝ արծաթ,
Զինքն հոն տարին յոթն աղջիկներ՝ լըվալու
70 Ճամբուն փոշին և [խայթվածքներն արևուն] խայթն արևուն
բոցացայտ։
Ան՝ այս գիշեր՝ թևերուս մեջ պիտ՝ ըլլա
Դըշխո մհաղթված, ես իր գերին հաղթական։

Կը խորհի այսպես։ Երբ հանկարծ ձորեն դուրս,
Մայրամուտքի բոցերուն մեջ թաթաղուն,
75 Կը տեսնըվի Արմենուհին՝ թըվելով
Հըսկա շուշան մ՛որ արևուն մեջ կայրի։
Ան կիջնե՝ ծանր՝ հեղեղատի մը ճամբով,
Լոգանքի նուրբ պատմուճանով մըսքողված։

Աղջիկներն՝ իր քըղանցքը մերթ կազատեն
80 Տարփատենչիկ մացառներեն, կը կըրեն
Իրենց գըլխուն՝ ոսկի թասին մեջ հայլին,
Կավն հոտավետ, սանտրը տոսախ լընդերով,
Եվ ծամակալն և նուրբ մաքմանն հրաշահյուս՝
Զոր նվիրած է Դամասկոսի Խանուհին։

85 Ան միշտ կիջնե. աչքերը վար խոնարհած՝
Ամըչնալով ինք իր մարմնեն գեղեցիկ.
Եվ մինչ անգին Աբբաս հառած իր հոգին
Նայվածքին հետ՝ վավաշորեն կը հըրճվի,
Արմենուհին ծայրովն իր սև մազերուն
90 Աչքերուն մեջ կը սըրբե շիթ մ՛արցունքի.

Եվ կը հասնի ճամբարին մեջ: Շահն հանկարծ
Կուգա հառաջ, նըշան կու տա, [Կը մտրակե, կը մոտենա]
կը կեցնե
Խումրն ու ծըռած երիվարին բաշին վրա՝
Աղջիկներուն աղախին այսպես կըսե.
95 — Բամբշի զարդով, ու երգերով փերիի
Պատրաստեցեք. լուսընկային հետ կու գամ»։