Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/476

Այս էջը սրբագրված է

Ու թողլով սանձը [ձեռքին մեջ] ձեռքեն վար թերաքամ՝
Կը խըթանե ձին բանակին մեջե լուռ։


Գ


Ճերմակ վըրանն, ուր կը մըտնե ավասիկ
100 Կանացի խումբն, է պըճնըված վարդերով.
Լա՛վ գոցված են ապարումներն հողմատանջ.
[Սիրտը] Եվ ներսն հավետ ոլորածուխ կը մըխա
Հալվեն բուրյան, ու կերևի խորն՝ երկար
Բազմոց մամբողջ գայլի մորթով ծածկըված։

105 Արմենուհին ավասիկ այդ բազմոցին
Նըստած է արդ, մինչ մատերեն և ծոցեն
Դեռ կը կաթին վըճիտ ջուրերն աղբյուրին։
Յոթն աղջիկներն ի սպաս կան շուրջը անոր։
Հինա, ծարիր, մանյակ, գոհար պատրաստ, են․
110 Եվ հայուհին՝ իբրև աստված մը՝ մե՜րկ է...

— Ո՛վ Մարմին հայ կույսերուն, ո՛վ սուրբ Սափոր,
Քերթողներու, հերոսներու, վկաներու
Սերմն ու արյունը կըրելու վիճակված.
Ո՛վ դու Արձան աստվածակերտ, դեպ որոմ։
115 Օր մը պիտ՝գամ (կոխկըռտելով ճամբուս վրա
Կիներ վարձված ըստինքներով) ու փետեմ

Պատվանդանիդ առջև պըսակս հաղթության.
Ուխտըս երդնում և խըմեմ տաք ծոցիդ մեջ
Հին հավատս իմ, [երազանքս] երազներս հին, ու վայլեմ
120 Խոր հեշտությունը վերքերուս փակվելուն.
[Ո՜վ դու աղբյուր] Մարմի՜ն, դու սկիհ կաթի. Ողկույզ գինիի,
Որ կը խայծիս այգիի մեջ շերտափակ.

Ո՛վ դու Մատյան լուսասպիտակ ծալքերով
Ուր կը գըրե Աստված, և Մարդ կընթեռնու,
125 Ո՛վ գոց Մեհյան Խաղաղության և կրովի,
Որուն սեմեն կ՝անցնի ուխտյա՜լը միայն,
Ես կանիծե՜մ այն օտար ձեռքը հավետ,
Որ կհանդըգնի բանալ դըռներդ նվիրական։

Եվ հայուհին իբրև աստված մը մերկ Է...