Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/477

Այս էջը սրբագրված է

Դ

130 Առաջինն այն աղջիկներեն՝ նուրբ լաթով
Մ՛որ բանված է պատվերներով Ղուրանին,
Կը չորցընե Կույսին մարմինն՝ ուսերեն
Մինչև սաթի գարշապարներն, Ու կերգե.
— «Արմենուհի՛, դու շատըրվան մ՝ես մեր մեջ.
135 Եվ շուրջըդ մենք պար առած
Նունուֆարներ դալկահար
Աստղերն ի վեր մըրմընջող,
Արմենուհի՛, դու շատըրվան մ՛ես մեր մեջ»։

Երկրորդ Աղջիկն ոսկի սանտրով կր սանտրե
140 Մազերը թուխ, մազերը ծանր, հեղելով
Քունքերեն վար։ Գըլխուն վըրա կը բանա
Խազը՝ նըման արծաթ վտակի մ ու կերգե.

— «Արմենուհի՛, Ֆիրդուսիի քնարն ես դու.
Երբ հովն իբրև երաժիշտ
145 Կու գա լեռնեն նըվագել
Մազերուդ մեջ բյուրալար,
Արմենուհի՛, Ֆիրդուսիի քնարն ես դու»:

Երրորդ Աղջիկը նուրբ հոնքերն իրարու
Կը միացնե ծարիրներով թըխաթույր.
150 Եվ մըրրելով արտևանները երկար,
Կը հառի պիշ նայվածքին մեջ ու կ՝երգե.

— «Արմենուհի՛, հոնքերդ են նման գաֆ տառին,
Գըծված փետրով ագռավի.
Աչքերդ կաթի մեջ ինկած
155 Մեղուներ են լողացող...
Արմենուհի՛ հոնքերդ են նման գաֆ տառին»։

Չորրորդ Աղջիկը քաղցրաբույր մեռոնով
Կ՝օծե թուշերն և շըրթունքները կակաչ.
Կը զետեղե, այտերուն զույգ խորշին մեջ
160 Զույգ համբույրներ գորովական ու կերգե.

— «Արմենուհի՛, այտերդ [այրող] հասուն նուռեր
Եվ սոխակ մ՝է քու լեզուդ,
Ատամներուդ փըղոսկրե
Վանդակին մեջ բանտարկված...
165 Արմենուհի՝ այտերդ այրող նուռեր են»։