Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/478

Այս էջը սրբագրված է

Եվ հինգերորդ Աղջիկն հինա կը դընե
Անոր մատերն Հայաստանի հինայով.
Կը ծարուրև արմուկներուն խոռոչներն
Եվ պըտուկներն ըստինքներուն ու կերգե.

170 — «Արմենուհի՛, ծիծերդ են զույգ մաղավնի,
Որ լանջքիդ վրա կը տաքնան.
Թևերդ ուսեդ վար սողուն
Օձեր են սաթ ակռայով.
Արմենուհի՛, ծիծերդ են զույգ մ՝աղավնի»։

175 Եվ վեցերորդը կոռոգե վարդաջրով
Աղվամազերն և կուսական գլուխն անոր.
Կօծե սրունքներն ու ախոնտանքն յուղի մեջ
Քաղցըր նըշո և կընդրուկի ու կերգե.
— «Արմենուհի՛, պորտըդ ձյունի մեջ փոս մ՝է,
180 Զոր այծի մոտքն է թողեր.
Բացվածքը գեր ազդրերուդ
Ճանապարհն է Դըժոխքին.
Արմենուհի՛, պորտըդ ձյունի մեջ փոս մ՝է»։

Եվ յոթերորդ Աղջիկն ահա կը դընե
185 Կարմիր գինդերն ու քողեքները կապույտ,
Կը ձըգե [լանջ իբր ուղխ լույսի] վիզը լույսի ուղխ քայռն

հյուսված

Քենտերի լալ մարգրիտներով ու կերգե.

— «Արմենուհի՛, դու մեծ ջահն ես Մըզկիթին՝
Զոր կանգնեց Շահն Իսպահան
190 Գոհարներով պըլպըլուն,
Ծոցըդ է տո՛ւփ մաստղերու.
Արմենուհի՛, դու մեծ ջահն ես Մըզկիթին».

Հետո բոլոր յոթ Աղջիկներն իրենց մեջ
Պարփակած կո՛ւյսը մեծագեղ աչքերով,
195 Զերդ վարդենվո մը շուրջ երամն աղմըկոտ
Մեղուներու, կ՝երգեն մեկտեղ, միաձայն.

— «Ամբողջ չըքնաղ, ամբողջ մաքուր Դըշխո մ՝ես,
Արմենուհի՛.— Արշալույսն ես,
Որ կը ծագի լեռներեն վեր Իրանի,
200 Արմենուհի՛.— Դու գինին ես
Փատիշա հին, թույնն հաչաղկոտ Հարեմի,