Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/479

Այս էջը սրբագրված է

Արմենուհի.
Ամբողջ չըքնաղ, ամբողջ մաքուր դըշխո մ՛ ես,
Արմենուհի»։

205 Կը տիրե պահ մը լռություն...
Կույսն ոտք կելլե և կը հարե. «Ո՛վ քույրեր,
Ամբողջ չըքնաղ, ամբողջ մաքուր երինջ մ՛եմ՝
Զոր [սուտ] պիղծ կուռքի մը զոհելու կը տանին,
[Որուն] Անոր արյունն եu այս գիշեր պիտ ընեմ
210 Փատիշահին թույնը, գինին՝ հարեմին»։

Կը հեռանան դանդաղաքայլ Աղջիկներն
Իրենց ետև թողելով խոր լըռություն։
Երբ կը մընա կույսն առանձին՝ կը փըղձկի
Կը ծածկե դեմքն իր մաքրափայլ ձեռքերով.
215 Կիյնա բարձին խորության մեջ հուսահատ,
Եվ կր սկըսի արտասվաբուխ հեծկըլտալ...


Ե


Ով Շահ, մըտի՛ր։ Արդեն ահա լուսընկան
Անցնելով թաց թողված դըռնեն վըրանին
Կողողե որսդ իր ըսպիտակ շողերով։
220 ...Բայց կու լա կույսն. ի՞նչ փույթ. ամեն կույս կու լա՝
Երբ ճակատեն քակեն պըսակը դալար,
Կամ կըտրեն թելն իր մարգըրտե վըզնոցին։
Ո՛վ Շահ, մըտի՞ր...


Զ


— «Հայուհի՞, քեզ կը սիրեմ.

225 Թող ծիրանիս այդ արցունքներըդ սըրբե,
Եթե հոգիս հոգվույդ համար չի բավեր՝
Գահիս օրենքն եղիր՝ և սա՞նձը ձիուս,
Միայն թե թող այդ ըսպիտակ մարմնույդ մեջ
Վայրկյան մը գեթ մոռնամ թե ես արքա մ՛եմ»։

230 — «Նըման է իմ մարմինս իմին հոգիիս,
Եթե դըպչիս մեկուն՝ մյուսն, ո՜հ, կը սպաննես.
Մին մատնիով՝ մյուսն աղոթքով Է կընքված։
Հեռո՜ւ ինծմե.— Օ՜, դու պիղծ ես, գինով ես,
Գինիովն իմ Աստըծույս սուրբ սեղանին:
235 Հեռո՜ւ ինծմե.— Շունչըդ արյուն կը բուրե»։