Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Այս էջը սրբագրված է

Արդ, այս հուժկո՜ւ թևերովս ես կը բըրեմ
150 Հողն, և աչքերս այդ գերեզմանըդ նըսեմ
      Ուղղահայաց կը լափեն։
Ո՜վ խորություն. մութին ծորեն ի՞նչ լուսին
Պիտի պոռթկա, ի՞նչ հուր — բառեր պիտ ժայթքին
      Հավերժության շըրթունքեն։

155 — Լըռությո՜ւն. տե՛ս.

      Հողերուն հետ դուրս կու գան
Փուտ ոսկրոտիքը, մընացորդ մարդկության,
Որով վանդակ մհորինեց ձեռքը կյանքին
Հոգի կոչված մեզ անծանոթ փյունիկին։
160 Ահա կողերը մերկարած զերդ ճանկեր,
Ահա կըրծոսկրը որուն դեմ կը բախեր
Իղձն իր ճակատն երակային զարկերով՝
Իբրև հեզիկ ալյտկին մեջ ուռչող հով.
Ահա թևերն և ուլն անջատ ու լըքված՝
165 Որոնք երբեմըն, ո՞վ գիտե, սիգապանծ
Կհոխորտային. «Կը ծռենք, բընա՞վ չենք ծըռիր»...
Լիսեռին հետ ահա սրունքներն անհարիր՝
Որք կարծեցին, թե ժայռն իրենց ներքև հար
Պիտի թընդա՝ քանի որ դեռ, բոցավառ,
170 Արևն արյունը կը շարժեր, և ահա
Չորցած կըզակն, ահա ծընոտն՝ որոնց վրա
Կը ծաղրեին այտերը վարդն՝ երբոր ան
Կը դառնար հեգ իբր հյուծախտ սիրտ մը, աշնան.
Եվ ահա գանկն, ոսկրեղեն թաս՝ ուրկե հար
175 Մարդ կը խըմեր մտածման գինին կենսարար.
Արդ ուղեղի տեղ հողով է լեցված ան՝
Որուն վըրտ չար խորհուրդի մը նըման՝
Ոլոր պառկած օձ մը գլուխն յուր կը տընկե,
Եվ սարսափն հոն սարսափողե միշտ զուրկ է։
180 Ա՛լ ոլ կյանք կա, ոչ հույս, ոչ սեր և ոչ քեն,
Իր որդնակներ, գոս ջըղերուն վըրայեն