Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/480

Այս էջը սրբագրված է

— «Բայց ես զերի՛դ եմ. քու առջևդ ավասիկ
Կը մերկանամ զըրահներես, ան ունես»։
— «Դու վագըր մես՝ որ իմ առջևս ավասիկ
Լոկ կ՝ամփոփե՜ս. ճիրանդ իր մեջ ավելի
240 Մեռցընելու, համար գուցե սիրտն Ազգիս».—
— «Բայց կը սիրեմ ըզքեզ»։ «Ըզքեզ ես կ՝ատեմ»։

— «Ո՛վ հուրի, այդ աչքերդ հոգվույս մեջ արդեն
Շահը գերի մըրին, Աբբասը՝ Մեճնուն...
Օ՛ն, վրա՛ս լեցուր սև հեղեղն այդ մազերուդ
245 Եվ ծոցդ հանձնե, զերդ վերջին բերդ, բոցերուս».—
— «Ծոցս է խորան, և հայ խորանը չէ որջ»։
— «Թո՛ղ, թո՛ղ մարմինդ՝ երբ կը քաջե ան զիս»։ «Ոչ»։

Եվ հիրավի նույն մարմինն էր՝ որ արքան
Կը քաշեր, նո՜ւյն մարմինն անկե կը խուսեր։
250 Ու վերջապես Հմայի մ՝հըզոր նըվագեն
Դյութված հըսկա օձի մը պես գետնասող
Կը մոտենա Շահը կույսին, և արբշիռ
Կը փաթթըվի հոլանի մե՜րկ սրունքներուն...

Արմենուհին բազմոցեն վե՛ր կ՝ոստնու շտապ՝
255 Մըրըրկելով վարսերը շուրջն ուսերուն...
Կը դընե մերկ ոտքն արքային ծոծրակին,
Ու այսպես՝ վեհ՝ մըթընշաղին մեջ կանգնած
Հասակովն իր թագուհիի, — կը գոչե.
— «Շա՜հդ Իրանի, բանակներուդ ուժն ունիմ»։

260 Եվ կելլե դուրս։ Երբ Աբբաս զերծ կը մընա
Զինք կալկապող զորութենեն կանացի,
Իր մեջ կըզգա գոռոզության մըրըրկոտ
Զարթնումը։ Վե՛ր կ՛առնե ճակատը գետնեն
Եվ կը ժողվե փոշեթաթավ ծիրանին՝
265 Որուն վրայե կույսն առաթուր անցած էր․․․

Արմենուհին հավերժհարսի քայլերով
Գետեզերքեն կը հեռանար... Ետևեն
Շահն հեգնորեն, սուրին հենած, կը մըռնչե.
— «Գընա՜, կաքա՜վ, դուռը գոց է վանդակիդ։
270 Ուշ դիր թևերդ [Երասխին] Արազին մեջ չըթըըջես․
Կամ զորք մը քեզ վիթ կարծելով չըսպաննե։