Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/482

Այս էջը սրբագրված է

Մինչդեռ, ավա՜ղ, իմիններես ոչ ոք դեռ
Կու գա զիս իր ձիուն գավակը առած
310 Տանելու հո՜ն, դեպի լեռներն հայրենի...
Ի զո՜ւր երկար ըսպասեցի, արդ ի զուր
Կը խուղարկեմ հորիզոններ [ակնապիշ] նորանոր.—
[Սա] Ան գորշապատ ափերուդ վըա ան հեռավոր,

Ուր գորտերուն կառանչը լոկ կը լըսվի,
315 Լուսինն, ավա՜ղ, ո՛չ մեկ խընդրակ կը տեսնե։
...Ինչ, մոռցան զիս, զիս կարծեցին կե՞ր եղած
Գայլի մ ու ալ ըսպասելով հուսահատ
Ճամբորդներեն սոսկ արյունոտ շապիկիս,
Առագաստիս սեմին մոխի՜ր սըփռեցին:

320 Մի՞թե մայրս ալ օրհնենքներով չի կարեր
Հարուստ օժիտս. այլևս ասեղն իր ոսկի
Փըշըրվեցա՞վ հարսանեկան քողիս վրա...
Ու իշխան հայրս, որուն արծվի թևին տակ
Ես ուռճացա միշտ իր փառքերն երգելով,
325 Ինչ, կը թողու, որ պատին վրա մանգոտի՞ն

Սակըրն ու թուրն, և չելլեր հեգ աղջիկն իր
Վիշապներու որկորներուն մեջ փընտռել...
Իսկ այն կըտրիճն՝ որ ձեռքս առած ձեռքին մեջ
Մեր ամրոցին պատվարին տակ. երեք հեղ,
330 Ուխտեց մընալ ինձ հավտարիմ՝ ինչպես սա
Մազերս ուսիս, և ինչպես շուքն ոտքերուս,

Մի՞թե այսօր կը թողու զիս անպաշտպան,
Հարեմներու աղտու դըռան մոտեցած,
Եվ չի գար իր խեղճ նըշանածը տանիլ
335 Դեպի անդորր ազատությունն։ Ո՜վ Արազ,
Ո՛վ խեռ Արազ, տև՛ս, մոռցըված ամենեն.
Հույսըս միայն կույր գութիդ վրա եմ դըրեր։

Դու, որ ատեն մհորս ու պապուս [ձիերուն] նժույգներուն
Պորտին ներքև պըղտոր ջրերդ այդ խոնարհած
340 Կը սանձեիր ըմբոստությունդ. о՛ն, արփին
Քանի որ դեռ բանակին վրա չէ ծագեր.
Ուղի մ՝ինձ բաց, թո՛ղ անվըտանգ ողջունեմ
Խորհուրդը սա դիմացի գորշ լեռներուն»: