Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/484

Այս էջը սրբագրված է

380 ԱՀ, ընդունայն է ամեն ինչ. ավասիկ
Մըրմըռալով կու գա ալիք մհեռվեն,
Եվ խոյացած ծոծրակն ի վեր Հայուհվույն,
Զայն կընդուլնե և կը տանի խառնելու,
Իբր արծաթ դույլ մ՛իր պարանեն կըտըրված,
385 Վարն, անդունդին ավազներուն մեջ աղոտ....
Ու ամեն բան կըլրմրննա ...


Թ

Արշալույսն

Ահավասիկ կը ճերմըկե Հորիզոնն,
Ու կատարները շոճերուն կարյունին։
Սև կարավան մագռավներու հեռուեն՝
390 Վարդ ամպերուն մեջ թևերն իր թաթխեչով՝
Դիմավորել կերթա ճաճանչն անդրանիկ...

Ահավասիկ Արփին կու գա... — Շա՛հ, եկուր.
Հոն, ուր Արազն իր Հոսանքեն կը դադրի,
ԱրմենուՀհն ջուրերեն վեր բարձրացած՝
395 Զերդ ցողնարեկ կոկոռ մեղմիկ կը սահի։
Ե՛րբ հիմա իր մահվամբ քու թույնըդ ջաղվեց՝
Լույծ դագաղին մեզ գուցե քե՛զ կը սպասե։

Հարուստ մազերը գըլխուն շուրջն համասփյուռ
Կհասնին մինչև երկու ափունքը գետին.
400 Ան փըրփրածին հավերժհարսի մ՝է նըման
Նույն իր քողին ուռկանին մեջ բըռնըված.
Ալյակին տակ բաց մընացած բիբերն իր
Դեռ կերազեն կարծես լեռներն հայրենի...

Ու կը տանի՜ Արազը զինք, կը տանի՜...
405 Երկու կողմեն երկու զեփյուռ ուղեկից՝
Ծառերուն մեջ լալով կերգեն իր վըրա,
Եվ Արուսյակն ապառաժին վերևեն
Հուղարկավոր կ՝ըլլա քըրոջն այդ մեռած։
Ու կը տանի՜ Արազը զինք, կը տանի՜...

410 Դեռ չըմըտած գետն անտառին մութին մեջ,
Դիմացի զույգ ափերն հանկարծ կաղմըկին.
Մին Աբբասն է, որ ելած է փընտրելու
Իր գեղեցիկ Որսն, իսկ մյո՞ւսը. մյուսն ահա