Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/485

Այս էջը սրբագրված է

Կոստնու թուփերն ու եզեգներն ճեղքելով
415 Հառաչակուլ կը մըտնե գետն. — Առյուծ մ՛է։

Շահն եզերքին վըրա կեցած ապշահար
Կ՛երագեր իր Ավարին վրա՝ որ մընաց
Մահվան մեջ՝ կույս և կուսության մեջ՝ դըշխո։
Այդ կյանքին հետ կըզգար թուրն իր խորտակված,
420 Եվ կը խորհեր, տըրտմաթախիծ, թե իրավ
Հայ աղջիկներն իր բանակին ուժն ունին։

Երբ հոն իրար կը հանդիպին, դեմ առ դեմ,
Թագավորներն երկու, երկու եզերքեն.
Շահն ու Առյուծն. — Եվ ուղղակի կը դիմեն
425 Հուրերուն մեջ իրենց չըքնաղ Ավարին...
Մին կը մըռնչե, կը Հայհոյե իսկ մյուսն
Ու երկուքն, ալ տանիլ կուզեն որսն իրենց։

Կոստնու գազանն ու երախին մեջ առած
Կույսը գետեն, ջըրաթաթախ, կը հանե...
430 Հայուհիին մազերն իբր ամպ կը ծածկեն
Կենդանվույն նուսն. և մեռած ձեռքն իր կիյնա
Թավ քաշերուն. Առյուծին վեհ գըլխուն վրա
Կը շողշողա Նրշանածին մատանին...

Ո՜վ Փատիշա, այլևս ուշ է. ավանդն այդ
435 Կընիքը վրան թո՛ղ տուր իր տեղը հասնի.
Եվ սիրտդ իբրև թունոտ բույսի մը թաղար՝
Սա ժայռի՛ն զարկ ու ջախջախե ու մեկնե...
Արդեն ահա հզոր կենդանին կույսն առած
Կը բարձրանա դեպի լեռներն հայրենի...


ԱՉՖ, № 6875 ա


32 Այսօր ահա իբրև հրետակ կը շողա
41 Ու մեր գինվույն, մեր [արյունին] արյան մեջ, անտարբեր,
60 Համբոլյրներս իմ աչքերն [անուշ] աղվոր փակեցին։
175—178 Եվ վեցերորդի վարդաջրով կոռոգե
Աղվամազերն ու գլուխն անոր հերարձակ
Կօծե սրունքներն ու մեջքն ուսի հանգունակ
Յուղով նուշի և կընդրուկի, ու կ՝երգե։
195 Զերդ վարդենվո մը շուրջը [պարն] պարսն ելևէջ
248 «Ո՛վ փերի, այդ աչքերդ հոգվույս մեջ արդեն