Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/488

Այս էջը սրբագրված է

86—87-րդ [Մինչ տակավին թաց մազերն էր կաթկըթուն
տողերի միջև Ճամբին վըրա կը ցանին բյուր պըսակներ]
88 [Բիբերուն մեջ կը սարսռա շահը վավաշ] [Ամբողջովին]
Նայվածքին մեջ վավաշորեն կը սպառնա,
90 [Աչքերուն վրա] Կոպերուն մեջ կը սըրբե շիթ մ՛արցունքի.
[Եվ երբ լըռիկ վրանին առջև կը հասնի,
Կը մոտենա Շահն ասրաքատակ վըրանին.
Աբբաս կըսե ձիուն բաշեն ձըռելով]
[Եվ երբ լըռիկ վրանին առջև կը հասնի,
Կը մոտենա քառատրոփով մ՛Աբբաս
Ու ծըռելով ձիուն բաշեն վրա փարթամ
Նաժիշտներուն շամբշորեն կը հըծծե։
Ու կը հասնի վրանեն առջև շահն Աբբաս
Քառասըմբակ կը մոտենա ու ծըռած
Նաժիշտներուն դողդոջ խըմբին կը հըծծե.
Եվ կը հասնի վրանին առջև շահն շտապ,
Կը մոտենա, կը ծռի գլուխն անզգամ
Ձիուն բաշեն նաժիշտներուն դշխո է]
Եվ կը հասնի վրանին մեջ։ Շահն հանկարծ
[Պրոստյունով հոնքերու] Խեթսլաքով մը կակնարկի,
կը կեցնե
Կանացի խումբն ու ծըռած գլուխն անզգամ
Ձիուն բաշեն նաժիշտներուն կը հըծծե
95 (չկա)
97 (չկա)
98 Ու կը խըթե ձին բանակին մեջե լուռ:
99—104 (չկան)
105—109 Ահավասիկ [Արմենուհին վրանին մեջ]
Փղոսկրե բազկաթոռին նըստած է
Յոթն աղախին ի սպաս կան շուրջը անոր։
Իբր եղեր են շատրվան մյոթ նունուֆար
Սանտրը ծարիր, հինա, գոհար պատրաստ են
111—112 Ո՛վ Մարմին հայ կույսերու, ով [բուստի ծառ] [բուստի
թուփ] սուրբ Սափոր,
[Զոր ծածկելու Տերն Օվկէանոս մ՛է. արված] Մոլեխինով և
նեկտարով առլրցուն
113—114 (չկան)
125—126 Ով գոց Մեհյան Խաղաղության և [ռազմի] կրովի,
[Լույսով, խունկով և աղոթքով առլըցուն] Որուն ամեն մարդ
կը զոհե առլըցուն:
128 Որ [կ՛հանդպգնե] ժպրհեցավ բանալ դըռներդ նվիրական: