Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Այս էջը սրբագրված է

Ըզգացումն ալ փախավ, նըման զեփյուռին
Որ կը սահի տերևներեն, ողբագին։
Փոշի՜, աճյո՜ւն, խառնորդ մըռայլ, վիթխարի,
185 Փըսորներու, մոխիրներու, որդերու
Ո՛վ կույր անդունդ, ալիքին տակ վարդերու։

․․․Կիջնան, կիջնան։ Ժամանակին ափը, հոս,
Գերեզմանին ափին ծըռած է. քաո՜ս.
Ահա Ադամն, Ներոնն ահա, և Վարդան,
190 Սոկրատն է այս, Բարաբբան է, ես, դու, ան.
Այս ծակծըկված կողերն իմին կողերս են,
Իմ աչքերս՝ իմ ոսկրոտիքս հոս կը դիտեն։
Մարդը կիյնա․ ո՞ւր, ահեղ գոգն օվկիանին՝
Եվ ալիքներն անոր վըրա կհամբուրվին,
195 Հոն փըռելով ճերմակ փըրփուր մը անվերջ,
Եվ կիյնա, ո՞ւր, երկրիս խորունկ կլափին մեջ՝
Ու վրան զիրար կու գան գըրկել սև հողեր՝
Հոն թողելով ըսպիտակ քար մը, հրավեր
Ծընրադրության։
            200 Ժամանակն Է խարբալ մհին,
Ժողովուրդներն ավազ՝ որ միշտ կը մաղվին։
Որոտընդոստ ձայն մորուն ամպն է շըթունք՝
Կը մըռընչե, «Անդունդի՜ն, զուր է արցունք»։
Եվ թըխաշուրթ խորխորատին մեջ մըթին՝
205 Կու գան դիակներ իրարու վրա կը դիզվին․
Պապն հոր ներքև, ու զավակին ներքև հայր,
Եվ հոն համբույրն ա՛լ համբույրեն լի տաքնար,
Եվ մոր ըստինքն որդվույն սառած բերնին վրա
Կը քայքայվի. կյանքն իր ակե՛ն կը չորնա։
210 Այրուձին մեծ հաղթանակեն իր գինով՝
Երբ կը կըտրեր մեծ ձոր մը մեկ ոստումով՝
Մահվան փոսն այս՝ լայն կը գըտնե իր չափեն։
Ո՜վ արհավիրք, երբ պատերազմն իր թափեն
Ա՜Լ կը դադրի, իր զայրույթեն փառքն անշեջ,
215 Եվ թագավորն իր կընճիթն ա՛լ վերքի մեջ