Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/491

Այս էջը սրբագրված է

Ան կը նայի պահ մր լուսնին Հուսկ կու գա
Արցունքն աչքերն իր ողողել, կը խորհի

Հոգին թըոչուն է, մարդերեն հալածված
Որ ապաստան կորոնե, ծոցր բընության
Ու կը նըստի պարեխին վրա։

Երկար ատեն տըրտմաթախիծ կը նայի
Հորիզոնին և ճամբորդող աստղերուն
Եվ հուշերս սըրտին մեջ արթնցած
Կու գա լեցնել թարթիչներն իր արցունքով։
Ան կԸ դառնա լուսընկային և կըսե
— «Ո՛վ ըսփոփիչ աստղե՛ր, ով բիբ անսահման

Սա դաշտերեն անդին, անդին բըլուրներեն
Կը տեսնա մեկն իմիններես ճամբուն վըրա
Սուրբ կուշտին երիտասարդ մը չի՞ գար
Զիս տանելու դեպի լեռներն հայրենի
Ու իշխան հորս, որուն թևերուն տակ արծվային
Ես ուռճացա երգելով հովերուն հետ։

Մըտերիմ Արազ, գուցե հիմա կը տեսնես
Բերդին մեջ մայրս՝ որ լապտերին տակ նըստեր
Դեռ կը կարե հարուստ օժիտըս ու կու լա։]


№ 26


296—386 [Լեռներե լեռ, արշավանքե արշավանք
տողերի Զիս քարշ կու տան, ըստիպելով ամեն օր
փոխարեն Որ պիղծ Շահի մ՚առջև քակիմ կուսության
Գոտին արծաթ։ Վաղն հարեմին մեջ ըլլամ
Մերկավիզ հարճ մ՛ու կուժերով գինի
Մատըռվակեմ հոգիս երկրիս Ոսոխին։

Ո՛հ ոչ. լավ է, ավելի լավ է հանձնել
Զիս ոտքիս տակ մռընչող սա ջըրերուն,
Դողդոջ քայլերըս խոտորել, սառցընել
Ճամբուս անունն անապատի մըրըրկին՝
Քան թե տեսնալ, զերդ մաղագործ գընչուհի,
Շահի մ՛առջև, գայլի մորթի մը վըրա։

Վազը լըկտի զարդերու մեջ մարմինն այս
Զոշաքաղված, հաղթահարվա՜ծ, տարածվա՜ծ։
․․․Օ՛ն իմս Երասխ, դու որ ատեն մհայրերուս
Նըժույգներուն պորտին ներքև քամակոր