Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/492

Այս էջը սրբագրված է

Կը սանձեիր փըրփուրդ ու հորձք, ով Երասխ,
Տուր անցք մ՛ինձ, տար դեպի լեռներն հայրենի.

Կույսն ոտք կելլե. արծաթ շողերը լուսնին
Կաթի նըման մազերուն մեջ կը հոսին:
Ամեն ինչ լուռ է. վըրաններուն վերև գորշ
Մերթ կը սահին ասուպներ, մերթ ալ հանկարծ
Կը լըսվի լոկ սուր վըրնջյուն մը ձիերի՝
Զոր պահապան զորքն հեռուն կ՛արածին։

Հայուհիին աչքերուն մեջ արցունքոտ
Կը ժըպտի հույսն. «Այո՛, հարկ է փախուստ տալ»։
Կը մըրմընջե։ Շըղթայաշատ չորս խութեր
Գետին մեջ մռայլ գլուխներն իրենց կը ցըցեն
Եվ զույգ ափերը զոդելով կը սանտրեն
Խեռ ալիքներն ու կօճառվին անոնցմով։

Կույսն իր տեղեն ճերմակ բադի մը նըման
Կը սըլանա այն ժայռերեն մեկուն վրա,
Հետո մյուսին, մյուսին հետո, բայց ավա՜ղ,
Չորրորդը լուռ մատնըչությամբ կը նենգե
Քայլն անխոհեմ, կը փըռե ցանցը լըպիրծ
Գորտընբուրդի, զայն կը բըռնե, կը քաշե

Արմենուհին կարձակե ճիչ մահավոր
Ճիչ մը վերջին. ընդունդն է ամեն ինչ...
Կը խոյանան ոռնալով զույգ մալիքներ
Կու տան պըտույտք, կընդուլնեն զայն, կընկըղմին
Խորն անդունդին կանցնի սահանքն ու կանցնին
Խութերն հանդարտ, գետեր երազել կը սկըսին։

Այն ժամանակ զույգ ալիքները նորեն
Կը բարձրացնեն կույսն աստղերու օծումին
Ու գործված Ոճիրին վրա խը<ղ>ճահար
Ճերմակ մարմին իրենց գըրկին մեջ հառած,
Դեպի անհունն, ու մոռացումը դեպի
Իրենց ճամբեն լալով, լալով կը հոսին

Հո՛ս, հո՛ս է, անգութ Երասխ, խո՛լ Երասխ,
Լաց ու հոսե, վարազացիր ու հոսե
Քու այս օրվան զոհերուդ մեջ բյուրավոր՝
Որոնց օրհասն ալիքներդ այդ պըղտորեց
Այս գեղեցիկն է ամենեն, գոհար մ՛է
Զոր երկիրըս այս՝ ծովուն ընծա կը ղըրկե։