Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/493

Այս էջը սրբագրված է

Ահավասիկ յարերուդ վրա համասփյուռ
Ճոխ մազերն իր երկու ափերդ են բըռներ.
Շուրջն իր ըզգեստն հանգըրված կը ծըփա
Եվ կարծքին վրա մանյակը դեռ կը փալփլի։
Ո՛հ, կարծես ան հավերժ Հարս մ՛է. գետերու՝
Նույն իր քողին ուռկանին մեջ բըռնըված։

Կանցնի դաշտերն։ Ուռերուն մեջ եզերքին
Արթընցնելով լորերն իրենց բույնին մեջ.
Կերգե զեփյուռ մու կու լա մահն այդ շըքեղ.
Եվ լուսընկան՝ զոր Հրեշտակի մանծանոթ
Ձեռքն երկրնրեն կը կարկառե իբ՚րև ջահ,
Կըլլա ուղղորդ բընության այդ թափորին։

Կանցնի ծորերն ու երբ լըռիկ կը մըտնե
Անկենդան կույսը ծոցին մեջ անտառին,
Հեռուեն ձայն մը կը լըսվի, ձայն մը գոռ
Որ լեռնեն վար՝ կը մոտենա, լուսընկան
Արևներուն ներքև ջահն իր կը ծածկե
Եվ վերըստին գետը մըոռչիլ կը սկըսի]

300 Ուղի մինծի բաց. թույլ տուր փախչիմ անվըտանգ
309 Զիս իր ճերմակ երիվարին ուսն առած
333 Հարեմներու աղտոտ շեմին մոտեցած,
335 Դեպի ազատ մեր լեռներն: Ո՛վ Արազ,
338—340-րդ Դու որ իմ հորըս ու քաջարուն պապերուն] Դու որ ատեն
մ՝հորս ու պապուս ձիերուն
(Նըժույգներուն պորտին ներքև մըրմըռալով Պորտին ներքև
պըղտոր ջրերդ այդ խոնարհած
Կը սանձեիր [ալիքներդ այդ հաղթվածյ կատաղությունդ]. օ՛ն, արփին
354 Հետո, ուրախ, կը հըրճըվի՝ մընալով
370 Եվ իր տեղեն, մազերն հանձնած քամիին,
389 Ու կատարները շոճերուն կը կարմրին:
403 Եվ ջուրին տակ բաց մընացած բիբերն իր
408 Եվ Արուսյակն ապառաժին կատարեն
435—440-րդ Ո՛վ Է եկողն, այս սուրբ ժամն Է՞ր վըրդովել,
տողերի Ավազակ մ՝ես դու դիակներ կողոպտող
փոխարեն Թե Շահն ինքն ես, որ կու գաս գոնե պըղծել
Ողջ կուսությունը դիակին մեջ մեռած։
Ո՛վ որ ըլլաս, թո՜ղ, թո՛ղ պատանդդ մահվան
Կընիքը վըրան անհունության Հանձնվի։