Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/494

Այս էջը սրբագրված է

Բայց ան կու գա, ընձառյուծ մէ, կը խոպա
Մացառներուն վրայե բոց աչքերով
Ու ճեղքելով շամբերը դուրս կը հանե
Գետեզերքեն ըսպիտակ կույսն ու անոր
Հարուստ վարսերն իր կըռնակին լեցուցած
Կը բարձրանա դեպի լեռներն հայրենի։


№ 11


224—283 Բըխագանգուր Աշխենն, ըստրուկ և դըշխո
տողերի Ընկողմանած փըղոսկըրե բազմոցին՝
փոխարեն Շահ Աբասի պալատին մեջ կը հյուծի։
Ամիսն անցավ՝ երբ արքան զինքն հափափեց
Ամխանայի լեռներեն՝ ուր կը սպասե
Մայրն արցունքով և նըշանածը վրեժով:

Երեք անգամ Շահն ուզեց զայն պարուրել
Ծիրանվույն մեջ և քամել լույսն այդ աստղեն:
Եվ երեք հեղ հայ կույսն անոր ծոծրակին
Դըրավ մերկ ոտքն, ու ըսավ. «Շա՛հ, ուժն ունիմ
Ոտնակներուդ»։ Եվ ան մընաց իր դաժան
Գերության մեջ՝ կույս, կուսության մեջ՝ Դըշխո։

Ու այսօր դեռ սենեկին մեջ միայնակ՝
Ուր զինք բուրում մը հալվեի կը պատե,
Չի շըլանար ոչ սընդուսեն, պորփյուրեն՝
Որոնցմով շուրջն է զարդարված, ոչ որմին
Ոսկեքանդակ խորսումներեն Ղուրանի՝
Կը միտի մոռնայ իր կրոնքն ու երկիր։

Այլ կուրծքին վրա սեղմած շուշան մը անբիծ,
Պարսիկ կըրքին նոր նոր սանձեր կը խորհի.
Եվ ըմբոստ կույս, մերթ փոխվիփոխ կր ժըպտի
Անձնասպանի, մարդասպանի սև հմայքին։
Ոչ մեկ սըրտի մեջ պատիվն այսպես հաստատ
Իր վըտանգին կանչեց Ոճիրն օգնության։

[Հետո ոտքի կելլե, խոպոպ առ խոպոպ
Սև մազերուն ալիքը ձյուն թիկունքեն
Լորդուի պես մինչ կըրունկն իր կը թեքվին]