Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/497

Այս էջը սրբագրված է

Ծերը, ջլաձիգ, քունքը սեղմած կը դողա
Լուռ, կուրծքն ի վար կը ձըձե գլուխն ըսպիտակ։
«Հայր, հոգնա՞ծ ես. գարնըվեցա՞ր... ի՛նչ, ի՞նչ կա...
Թալթլում մը. ո՛հ, կարծես կ՛անցնի լանջքիդ տակ
Ըստեփ, հուզված հորը վրա կը հակի՛
269 Երեսն ինչու՞ սեղմած է ան. կը բըռնե։
271 Խենթ կը պոռա.— «Արյու՜ն, արյու՜ն»։ Այս ձայնեն
278 Կը մեռնի հո՜ն, փըռված որդվույն գըրկին վրա:
208 Կաղնին կհակի, անգըղ բույնեն վեր կելլա,
283—285 Ինկած՝ այն մեծ և ահավոր դիակին:
Ինչպես մեռած ծեր առյուծի մը վըրան՝
Կը ձըգե իր ճյուղերն լացող ուռենին...
287—289 Դաշույնն էր՝ թի, և [տաք] հըրացանը՝ բըրոց
Կը դիմադրեր հողը՝ իբրև քև վախեր
Եիկիտ Տոնել մ՝ամփոփելու իրեն ծոց։
291 Կընճիռներուն մեջը ցուրտ փոշին դողդըղաց.
293 Դաշույնը՝ մերկ, և [իր] հրացանր՝ լեցված...
299 Ո՛չ. շրջակա լերան մարտիկ մ՚է անի,
300 Եկած՝ կըռվեն առաջ զենքերն օրհնել տալ.
301 Զի եղած է շիրիմն Եիկիտ Տոնելի
302 Այդ տեղերուն ամեն քաջի ուխտավայր: