Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/509

Այս էջը սրբագրված է

Հուսկ նըշույլով մեյրեր:
39 Սուրբ շողեդ մի ճառագայթ


Ծ № 3


18 [Սրրտիս ներքև] Ներսըս ամբողջ կը վառին՝
30—31 Հյուծած, հոգնած [կոնքիս] սրտիս հետ,
[Վառ արևեն] Կուսի աչքեն, ո՛հ, հեռի՜,
43—44 Որոնք հեշտանք [մերանավետ] սիրավառ
[Ունեին և ժըպիտ] Կը կըրեին, և խինդ մանհուն։
47—49 [Մանկության մը] Մանկության հուր սերն ըզմեզ՝ ձիգ
[Կապած էր պինդ] Պըսակած էր, պանդո՛ւխտ եղբայր։
Մեր երկինքը [միշտ] հար պայծառ Էր,


Լ № 24

Մեր մանկության օրերն, եղբա՛յր,
Ո՛ւր մընացին, անմեղ օրեր,
Որոնք հեշտանք մը երանավետ
Ունեին և ժըպիտ մանհուն։

<5> Ո՜րքան էինք մենք երջանիկ,
Հո՛ն, մեր գյուղին ծոցը խաղաղ.
Մանկության մը հուր սերն ըզմեզ
Պինդ կապած Էր, պանդուխտ եղբայր։

Մեր երկինքր միշտ պայծառ Էր,
<10> Սև սև ամպեր չուներ բընավ.
Մեր վարդերը փուշ չունեին.
Գիշերն աստղեր. միշտ լուսին կար։

Գետեզրը կամ մարդերուն մեջ,
Կը վազեինք թիթռաց ի տես,
<15> Եվ հուսկ մենք ալ հոգնած թիթռանք՝
Իրարու պիրկ կը հանգչեինք։

Մեր դեմքին վրա խինդ ու քըրքիջ
Կը թըրթըռային արցունքն հազիվ
Թե կը ծըներ, թռչնո մի՜տես՝
<20> Շուտ կը ցամքեր դեռ աչքի մեջ։

Մեզ համար չէր վիշտր կենաց,
Նոր կոկոններ էինք դարնան.