Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/514

Այս էջը սրբագրված է

Ո՛հ, Աստված իմ՝ հոն կույս մը կար, տեսա ես,
Հըրո, դեղո էր նա ինքըն [մի] վեհ տիպար։

Ընկողմանած մեջը կառքին՝ կը դյութեր,
Այգաթիթեռն ինչպես վարդին թերթոց մեջ.
15 Կարծես նա ալ կը փափկասուն մի թիթեռ՝
[Մեջն] Խորն ընկըղմած սընդուսներու, թավշի պերճ։

Մարը մըտնող արևուն ճիշտ դեմառդեմ
Ինքն ալ արև մ՛էր նորածա՜գ, բոցազգյաց.
Ամբողջության մեջն էր [ան արդ] նա պերճ մի Եդեմ.
20 Հուրի մ՛էր՝ տակ շողիդ արփվույն՝ դալկացած։

Գեղույն վըրա ապուշ կրթյալ և գինով՝
[Կառքին դեմը] Դեպի մեկ կողմ կեցած [զնե] զանի դիտեի...
Չէի դիտեր, կերազեի բաց աչքով.
Կերազեի՜, լուռ և անշարժ իբր անդրի։

25 [Ո՛հ չեմ դիտեր որչափ ատեն ես այսպես
Մնացի, երբ խարազանի մի հարված
[Տվավ ուսիս] Հազիվ պիտ՝ տար բիրտ կառավարն աներես
[Որ] Ես ճամբեդ զիս նետեցի շուտ դեպի բոց]

Այդ կույսն աչքեն հոգվույս [նետեց] մը խեց մեկ խոր ցավ
30 — Որ ներսի զիս դե՛ռ կը կրծե որդի պես,
Լանջն ալ լանջքես երկար հառաչ մը պողցավ,
Եվ հետո լոկ... կառքին փոշի՜ն տեսա ես։


6. (Էջ 286)


ՄԿ


2 Հույսով մը [մեծ] լի, ոտքիդ առջև գըրի ես.
4 Բայց, ա՜հ, բընավ չը ճանչցավ զիս սիրտըդ վես։
6—8 Ես ուխտեցի երկնից առջև, աստեղց տակ,
[Թույլ չը տվիր ինձ՝ քու շունչըդ] Դու շունչդ ինձի թույլ
չը տըվիր վայելել,
Զի ճանչցար զիս, [երբեք, երբեք] չը հասկրցա՜ր, ո՜վ
հոգյակ...
11 Միշտ ցանեցի [քղանցքիդ] հետքիդ արցունք անհամար.
14—16 Մենիկ նըստած՝ լացի քանի՜ գիշերներ.
[Գութի շարժած կու լար լուսնակն ալ լըռին] Հուզված կու
լար նաև լուսնակն այն ատեն.