Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Այս էջը սրբագրված է

13. ՀԻՎԱՆԴ Է


Ըստվերին մեջ, խանի մանկյունը լըքված
      Թըշվա՜ռ պանդուխտ, հիվանդ է.
Խոնավությունն անոր մարմինը շիթ շիթ
      Գերեզմանին կը նետե։

5 Բըժիշկ չունի. եղած դըրամն ալ հատավ․
      Ցավը ծանր է. գըթությո՜ւն։
Հոն չը կա սիրտ մոր բարությունը քամե
      Անոր ծարավ շըրթներուն։

Եվ ինքն իրեն մըտերիմներ կը ստեղծե
      10 Ցընորքներուն մեջ ջերմին.
Իր վիճակին կարեկցող մեկը չունի
      Բացի մամուկը որմին։

Մըթընշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի
      Մըթընշաղի մը նրման.
15 Լըռությունն հոն կարծես դագաղ մը կերկնե․
      Օրոցք՝ տունեն գերեզման։

Երիտասարդ է տակավին, և փեսա․
      Պոլսեն մինչև Վան հեռու,
Հոն՝ հաց կոպեն հարսն ու ծընողք. զի՜նք կուզեն.
      20 Դեռ շատ շուտ է մեռնելու։

Ան իր արյունն իր քըրտինքով կը շահեր...
      Տե՛ր, ի՞նչ սըրտով կը կոտրես