Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/521

Այս էջը սրբագրված է

№ 5

45 [Արդ] Դեռ տըղեկ մես և պիտի օր մը մեծնաս.
47 Եվ կը հյուսվին շարքդ ինչպիսի երագազ,


Հավելյալ


Օր մը. Այդ օրը մեզ համար պիտ մընա
Խորհո՜ւրդ, մինչ դու թերև՜ս ըլլաս անոր տեր
Եվ սերմանես, լուսավորես զանիկա
[Եվ] Զոր ճանեն քու անունով ետքն եկողներ


19. (Էջ 304)

ՄԿ

Մինչև [Լույս] Հովտի մը մեջ կա ավերակ մը, քաշված.
առաջին տողը Ամայի Է։ Ասդին, անդին կը բացվին
հավելյալ 32 Ահեղ քարե լայն խոռոչներ թըխպամած.
տող Այս Է կըմախքն շըքեղության մանցյալին։

Կելլե մամուռ մը պատերեն. քարեքար
Կը փաթթըվի բաղեղն, և բուն միշտ կու լա.
Հոն վարն երբեք լուսնակին աչքը չիյնար,
Կը գողնան շողն անոր՝ լեռները հըսկա։

Կես մութին մեջ, փըլուզներուն վրա տըխուր՝
Ծեր մ՛Է նըստած, կաղնի մ՛կարծես հընության.
Կ՛իջնա լանջքեն մորուքը, լայն ձյունաթույր,
Զերթ ալիքին ճերմակ փըրփուրն՝ ժայռի վրան։

Քաշված կյանքովը [այս, կապրի ան] կապրի այսպեա երկար,
Ի անդորրին մեջ իր այս, մի երգ — չը գիտեմ
Որ անծանոթ ոգիներուն — կերգե հար,
Որ պատմությունն է անցյալի մը դըժխեմ.

«Ես ապրեցա մեջ ժըխորին
Մարդիկներուն և իրերուն.
Ուր կորոնվի երջանկությունն՝
Եվ չընձեռվիր ամենևին։

Ամեն օր նոր, նոր ողբերով
Ալեկոծվածն այն ժամանակ՝
Ակոս փորեց ճակտիս հըստակ,
Եվ ցամքեցուր սըրտիս կորով։