Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/522

Այս էջը սրբագրված է

[Վազվզեցի] Կը վազվզեմ միշտ հևհևուն՝
[Նոր իղձերս] Փափագներուս ետևներեն
[Եվ պակաս մը տեսա նորեն] [Եվ իրենց մոխրին վրա],

Սիրտըս իրենց՝ մոխիրներուն

[Պակաս մը միշտ ագահության] Վրա մոխիր կըլլա

մեկեն։


Թովիչ շըղթայն իղձեն վաղանց
Չը հատներ, բնավ. մինչև այն կետ՝
Զոր բըռնեցի, ո՛հ, թունավետ
Նեկտարի մեջ է թաթախված

[Կը դադարի։ Լեռներուն վրա այն հովտին
հետո Գեղեցիկ փունջ մը՝ կույսերու, պատանյաց՝
Բըռներ են պար մը դարձդարձիկ. լանջքերնին
Նոր խընդությամբ, նոր երազով մ՝Է ուռած։

Ամեն անգամ՝ որ վերջանա երգ ծերուն,
Լըռության մեջ այն փըթթումներն մոտակա,
[Այն նոր կյանքի] Հասակի այն արշալույսներն հըմայուն,
Կու տան հեգնի մի պատասխան. — հա՛, հա՛, հա՛։
[Խենդությունն այդ տրտունջն անոնց] [Ծերին տըրտունջն
իրենց հիմար կը թըվի
Զի դեռ իրենց կեանքը չէ՝ կյանքր ցավի։]
1 Նոր հասակիս ծաղկունք կարգավ
6—7 Հույսը — միակ լարն որ կը կապե՝
Այս կյանքին հետ ըզմարդ — բաբե
9—10 Ցնորքի՜ աշխարհ։ Ըսին [թե] ինծի՝
[Փառքն է չոկ] Թե փառքն է կյանք ու ելելու
12 Խորն էր [գագաթը] կատարն. ես դողացի։
21—22 Արդ [ավերին] մոխիրի մեջ սըրտաբեկ,
[Բողոքն թող] Կը բողոքե հոգիս [մենիկ] լըռիկ


20. (էջ 306)

ՓԱ

Գողգոթայեն հևհևալով կու գամ, քեզի հասնելու ճամբան բաց. խռիվները մեկ կողմ քաշե և մեղմացուր խավարը։ Չե՞ս տեսներ՝ որ ծունկերս կը դողդղան, և արյունս՝ ամբարտավան սըրտիս տակ ցամքած է։ Բաց, քեզի հասնելու ճամբան բա՛ց։