Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Այս էջը սրբագրված է

Թևն՝ որուն վրա կը կըռթընին մանուկներ
      Եվ ծընողքներ ձյունագես։

25 Դուրսն արևին, զեփյուռին տակ կուռճանան
      Բախտավորներն աննիազ.
Արտին մեջ աստղն ավշի ելքին կը ժըպտի.
      Տե՞ր, զինքն ինչո՞ւ կը մոռնաս։

Այդ բազուկներն աշխատանքի համար են՝
      30 Ո՞չ մահվան դեմ կրովելու։
Բախտը խուցին մեկ անկյունեն կը խընդա
      Օձի ժըպտով մահարկու։

Պիտի մեռնի, խիստ մահացու հիվանդցավ,
      Եվ պատանքին մեջ երբեք
35 Պիտ չը տանի սիրելիի մարցունքներն
      Ու սև ախտերն հուսաբեկ։

Պիտի մեռնի, և իր բընիկ լուսնին տակ,
      Հարսը սիրո ծարավով՝
Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասե,
      40 Խեղճ վանուհի, ապահով

Հույսի ամեն խոստումներու վայելքին՝
      Կը ծիծաղիս աստղին հետ,
Մինչդեռ կյանքի երկընքին վրա կը գըծվի
      Շանթը շողին զուգահետ։

45 Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան
      Իրենց միացումն՝ այտերուդ․
Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կը վառի
      Նախանձելով աչքերուդ։

Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես
      50 Ըմբոստանքներն համբույրին.․.
Վաղն, հե՜գ ծաղիկ, պիտի ճամբորդ մը գուժե
      «Մեկ աչքը բաց թաղեցին))։