Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Այս էջը սրբագրված է

14. ԱՎԱԶԱՆԻՆ ՁՈԻԿԵՐՈԻՆ


Մըտածողի մը նըման
Ջուրին միջև կը շըրջիք։
Ա՜լ գըծված է ձեր սահմանդ
Ո՛վ լողակներ խատուտիկ։

5 Լոս պիտի ա՞լ չը գըտնաք
Անհուն, կապույտ այն աշխարհ
Որուն հորձանքն ու վըտանգ
Կը կըտրեիք հեգնաբար։

Ձերին ճարպիկ թևերով՝
10 Ազատություն, զվարթություն
Կը գըրկեիք անվըրդով,
Անգե՜տ՝ նենգող խայծերուն..․

Արհեստն արդ ձեզ կը պատե․
Ավազան մհին, ձեզի նեղ,
15 Շատըրվան մալ կրանիտե,
Եվ փոքրիկ ժայռ մը մեջտեղ

Որ գործ մըն է ձեռքերու։
Այս է ահա ձեր աշխարհ.
Ամբողջ այս է, ով աղու
20 Բանտարկյալներըս թըշվառ։

Երբ կը կայտռեք ջուրին վրա՝
Կը զվարճանա անխըռով