Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/542

Այս էջը սրբագրված է

1906 թ. փետրվարի 26-ին Կանտից Արշակ Տոպանյանին ուղղած նամակում բանաստեղծը ցավով ավելացնում Է. «Գալով հատորիկին՝ (խոսքը «Սարսուռների» մասին Է — Զ․ Մ.) հետաքրքիր եմ, թե ինչ ընդունելություն պիտի գտնե՝ գեթ բանեն հասկցողներու կողմե. ծավալին փոքրությունը արկած մըն է լոկ. կեսեն ավելին—կըրնամ ըսել լավ մասը — չհրատարակվեցավ՝ շնորհիվ (թո՜ղ ուրիշ պատճառները) վանքի մամուլին կուսակրոնության և կուսազության» («նամականի», Էջ 55)։ Ահա և մի հատված Վահան Թեքեյանին գրած 1906 թ. մարտի 3-ի նամակիդ․ «Վերջերս Ջեզ ուղարկած եմ օրինակ մը «Սարսուռներեն»։ Խնդրեմ ընդունեցեք իմ այդ փոքրիկ նվերս։ Անոր ծավալին փոքրությունը հակառակ կամքիս և փափագիս եղավ. վանքը չուզեց հրատարակել՝ անոնց շեշտերը գայթակղեցուցիչ գտնալով իր <հնադարյան կուսության> և պահպանողականության» («Նամականի», էջ 57)։

Բանաստեղծի արխիվում պահվում է երկու տետր, որոնցից մեկի խորագիրն է «Մրրկահույզ կայծոռիկներ», Վենետիկ, 1904 (№ 7) և երկրորդինը՝ «Փուշի ակոսներ», Վենետիկ, 1904 (№ 4)։ Երկուսն էլ ընդգրկում են 55 բանաստեղծություն, տարբեր դասավորությամբ, մինչդեռ «Սարսուռներում» տպագրվել է ընդամենը 18-ը։ Նույն արխիվում պահվում է նաև «Սարսուռներ» վերնագրով մի երրորդ տետր (№ 8), որն ամփոփում է ժողովածուում տպագրված բոլոր բանաստեղծությունները։ Սակայն պարզ երևում է, որ տետրից կտրված, ինչպես նաև պոկված—հանված են քերթեր և հնարավոր չէ պարզել, թե Վարուժանը նախորդ երկու տետրից որոնք է ընտրել և ներկայացրել տպագրության։ (Ավելի մանրամասն տե՜ս «Պատմա-բանասիրական հանդես», 1975, № 4, էջ 105—109, Վ. Գաբրիելյանի հոդվածը)։

Քանի որ հեղինակն ինքը բազմիցս բողոքել և թերի է համարել «Սարսուռների» տպագրված ժողովածուն, ուստի նպատակահարմար է ներկայացնել ամբողջական շարքը՝ բաժանելով երկու մասի. առաջինում զետեղվում են տպագիր «Սարսուռները», իսկ երկրորդում՝ անտիպները։ Վերջիններս ամփոփվում են հավելվածում՝ «Մրրկահույզ կայծոռիկներ» և «Փուշի ակոսներ» տետրերից» խորագրի տակ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վարուժանը «Փուշի ակոսներ» տետրը նախապես վերնագրել է «Մրրկահույզ կայծոռիկներ» (1904), ապա՝ «Փուշի ակոսներ» (1904)։ Վերջինս ոչ միայն մաքուր արտագրված է, այլև բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարել է հեղինակը տպագրոլթյան ներկայացնելու համար, արված են այս տետրում եղած բնագրերի վրա։ Ի դեպ, «Փուշի ակոսներ» տետրը «Մրրկահույզ կայծոռիկներ» համեմատ ավելի մշակված և կատարյալ լինելու մասին նույն կարծիքն են հայտնել նաև բանասերները (տե՜ս «Սովետական գրականություն», 1974, № 4, էջ 108 և «Պատմա-բանասիրական հանդևս», 1975, № 4, Էջ 105—109)։ Ուստի «Սարսուռների» երկրորդ անտիպներ, բաժնի