Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/548

Այս էջը սրբագրված է

8. ՎՇՏԻՆ

(Էջ 32)

Պտհպանվել է չորս ինքնագիր՝ Ս, էջ 20—23, ՓԱ, էջ 112—115, ՄԿ, էջ 44—45 և № 6, էջ 7 (միայն 5-րդ քառատողը)։

ՓԱ-ում և ՄԱ-ում թվագրված է՝ 6 հունվ․ 1904:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղունի», 1905, էջ 47։

58 Թե Հուսահատ Ռեգանաթցվույն անհուն ցա՛վն — Ակնարկր վերաբերում է Լեոպարդի Ջակոմո (1798—1837) իտալացի բանաստեղծին, որ ծնվել է Ռեքանաթի քաղաքում։

61 Կուրծքերն կու գաս Ավարայրի Պըլպուլին — Նկատի ունի V դարի պատմիչ Եղիշեին։

62թ՛Իսրայելի Երանելվույն սըրտեն լայն — Ակնարկում է Հոր Երանելուն։ Ըստ Աստվածաշնչի՝ ծայրաստիճան դժբախտ և համբերատար անձնավորություն։ Հայտնի են նրա ողբերը։


9. ՎԻԺԱԾԸ

(Էջ 36)

Ինքնագիրը՝ Ս, էջ 24 — 25։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղանի», 1905, էջ 47։


10. ՄՈԻՐԱՑԻԿԸ

(էջ 38)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ Ս, էջ 26—28, ՓԱ, էջ 10 — 11 և ԱԿ, էջ 11 — 12։

ՄԿ-ում նախապես վերնագրված է՝ «Մուրացիկին երգեոնիկը», ապա դարձված է «Մուրացիկը»։

ՓԱ-ում և ՄԱ-ում թվագրված է՝ 2 ապրիլ, 1904:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղունի», 1905, էջ 49։

36 ..․պոլիպոտներ... — բազմոտանի ծովային կենդանի։


11. ՄԵՌԱԾԻՆ ՀԱՄԲՈԻՅՐ ՄԸ

(Էջ 41)

Պահպանվել է հինգ ինքնագիր՝ Ս, էջ 29, ՓԱ, էջ 102—103, ՄԱ, էջ 58, № 5, էջ 5—6 և № 6, էջ 5—6։ № 5 ինքնագիրը՝ տարբերակ։

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 25 օգոստ. 1904:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղունի», 1905, էջ 49։