Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/549

Այս էջը սրբագրված է

12 ՀԱՎԵՐԺՈԻԹՅԱՆ ՍԵՄԻՆ

(Էջ 43)

Ինքնագիրը՝ Ս, Էջ 31—38։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղանի», 1905, Էջ 49։

Ս-ում 40 և 42-րդ տողերի միջև հետևյալ տողն Է.

Կը կարկի գետն, աստղը կ՞մարի, հով չի գար.

Այս տողի մասին Հ. Մ. Ճանաշյանը գրում Է. «Կը պակսի հոս տող մը, ինկած Սարսուռներու առաջին տպագրության մեջ («Գեղունի»), որուն վրայեն կատարված են հետագա հրատարակությունները» (տե՛ս, Դ. Վարուժան, Սարսուռներ—Ցեղին սիրտը, Վենետիկ — Ս. Վաղար, 1944, Էջ 35)։

Տողը վերականգնվում Է ըստ ինքնագրի։

76 Դու բարի ես ինչպես սուրբ զոհն Աբելին — Ըստ Աստվածաշնչի՝ Ադամի և Եվայի երկրորդ որդին՝ Աբելը, զբաղվում Էր անասնապահությամբ և իր աշխատանքի առաջին պտուղը զոհաբերեր աստծուն։

96 Գերեզմանին մեջ անգա — Անգան (արաբ.) փյունիկ հավ է, որ աճյունից վերստին կյանք է առնում։

127 ... Ըսփինքսային ճակատով — Առասպելական կենդանի՝ մարդկային գլխով և առյուծի մարմնով (սֆինքս)։

189 Ահա Ադամն, Ներոնն ահա, և Վարդան — նկատի ունի մարդու նախահայր Ադամին (ըստ Աստվածաշնչի), Հռոմի կայսր Ներոնին (37— 68) և հայոց սպարապետ, Ավարայրի ճակատամարտի (451, մայիսի 26) հերոս Վարդան Մամիկոնյանին։

190 Սոկրատն Է այս, Բարաբբան Է... — Ակնարկում է հույն մեծ փիլիսոփա Սոկրատին (469—399 մ.թ.ա.) և, ըստ քրիստոնեական ավանդության, ավազակ, կեղծավոր և մարդասպան Բարաբբային։


13. ՀԻՎԱՆԴ Է

(Էջ 52)

Ինքնագիրը՝ Ս, էջ 39—40։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղունի», 1905, էջ 51, ապա՝ «Գանձարան բարձրագույն դասընթաց», Կ. Պոլիս, 1912։


14. ԱՎԱԶԱՆԻՆ ՁՈԻԿԵՐՈԻՆ

(Էջ 54)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ Ս, էջ 41 — 43, ՓԱ, էջ 55—57, ՄԿ, էջ 22 և № 5, էջ 1 (միայն առաջին քառատողը)։

ՄԿ-ում բանաստեղծությունը դրված է ութտողանի տներով: Առաջին տան երկրորդ քառատողը ջնջել է: