Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Այս էջը սրբագրված է

Անձնասեր մարդն արծաթյա
Պըղպըջակներն դիտելով։

25 Ո՜հ, ի բընե չար է ան.
Իր հաճույքին, իր փառքին
Կուզե զոհել ամեն բան,
Բըռնավորն է աշխարհքին։

...Այս սև ժայռին խոռոչներ
30 Ձեր շիրիմներ պիտ՝ ըլլան,
Ուր կերկարին բողբոջներ՝
Բաղեղներու ցիրուցան։

Ուր ջըրերուն թըրթըռմունք
Կու գան բախիլ մեղմորեն,
35 Ցընցըղկելով արտասուք՝
Ողբ ու հանգիստ կեղերգեն։

Ո՜վ իմ դըժբախտ անմեղներ,
Ճիշտ նըման է աշխարհս ալ
Ձեր այդ տեղին։ Դեպի վե՜ր
40 Կը ջանա միտքս իմ ելլալ։

Կուզե ուրիշ մեկ աշխարհ
Ան գըտնելու, ուր անհուն
Ազատությունն իշխե հար՝
Եվ անխարդախ բարություն։

45 Սակայն ի զուր։ Լոկ բանտող
Գըծուծ նյութեր կան չորս դիս՝
Որ թըռիչներս աղամող
Կը ջախջախեն և հոգիս։

Առկայծ հույսով մո՞ւր կերթա
50 Կերթամ նույն տեղըս գացած.