Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/550

Այս էջը սրբագրված է

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 8 փետր. 1903:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղունի» , 1905, էջ 52։


15. ԱՐՅՈԻՆՈՏ ՃՅՈԻՂԸ

(Էջ 57)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ Ս, էջ 45—47, ՓԱ, էջ 21—23 և ՄԿ, էջ 42—43։

ՓԱ-ում և ՄԿ-ում խորագրել է «Սիրուհին գետեզերքը», ՄԿ-ում նախապես եղել է «նշանածը» և թվագրել՝ 1903, նոյեմբեր 12, Ս-ում վերնագիրն է՝ «Արյունոտ ճյուղը» և թվագրված է՝ 24 հոկտ. 1905:

ՓԱ և ՄԿ-ում ունի բաժանում (Ա, Բ, Գ)։ Ա — 11 տուն, Բ — 3 տուն, Գ — 2 տուն.

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղունի», 1905, էջ 53:


16. ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆԻ ՄԸ ՆԱՄԱԿԸ

(էջ 60)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ Ս, Էջ 48 — 50, ՓԱ, Էջ 104—106 և ՄԿ, Էջ 55—56։

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 2 մայիս, 1904:

Առաջին անգամ տպագրվել Է՝ «Գեղունի», 1905, Էջ 53:

1 ...իմ եղբայրս է գրեր — Նկատի ունի եղբորը՝ Վահանին, Ա․ Պատրիկը գրում Է. «Դ. Վարուժանի միակ վերապրող եղբայրը՝ Վահան Չուպուքքյարյան, տարագրության սպանգից մի կերպ ճողոպրած, 40 տարուց ի վեր հաստատված Է եղել Փարիզում և աշխատում է մի տպարանում: Վերջերս ինձ գրած ընդարձակ մի նամակից քաղում եմ հետևյալ ծանոթությունները. Հայրը՝ Գրիգոր, կյանքի երեք քառորդը անցկացրել Է Պոլսում, ծառայելով վաճառականների մաքսային գործերում։ 1915 թ. նահատակված Է Սեբաստիայում։ Մայրը՝ Թագուհի, կարճահասակ, ճերմակ մորթով, երկար մազերով, առյուծի սիրտ ունեցող կին։ Թոռը՝ Իգիտ Տոնելի (Վարուժանի «Ցեղին սիրտը» համանուն պոեմի հերոսը) կարդալ—գրել իմացող Է եղել։ Ունեցել Է չորս զավակ. Դանիել՝ 1884 թ,, Վահան՝ 1900 թ., Պետրոս՝ 1904 թ. և Արշակ՝ 1908 թ., Մայրը իր վերջին երկու զավակների հետ զոհ Է գնացել տարագրության դժոխքում։

«Դեռ ականջիս մեջ են, — գրում Է Վահանը, — մորս վերջին ճիչերը «Փախի՛ր, Վահան, պիտի սպանեն քեզ, փախի՜ր, փախի՜ր...»: (Ա. Պատրիկ, Դ. Վարուժանն իմ հուշերում, Երևան, 1965, Էջ 98)։

9 Երկամյա էր՝ երբ զատիվեցանք տխրալի — Վարուժանը Վենետիկի Մուրատ — Ռափայելյան վարժարանում սովորելու Է մեկնել 1902 թ.։