Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/551

Այս էջը սրբագրված է

17. ԱՆՀԱՎԱՏԸ

(Էջ 63)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ Ս, Էջ 51, ՓԱ, Էջ 94 և ՄԿ, Էջ 10։

ՄԿ-ում նախապես խորագրել Է «Անհավատ հոգվույն գահավիժումը», «Անհավատություն»:

ՓԱ-ում և ՄԿ-ում թվագրված է՝ 4 հունիս 1904:

Առաջին անգամ տպադրվել է՝ «Սարսուռներ», Էջ 39—401։


18. ԵՐԱԶ ԵՎ ԽՈՀ

(Էջ 64)

Պահպանվել Է երեք ինքնագիր՝ Ս, Էջ 52 — 54, ՓԱ, Էջ 90 — 92 և № 14, Էջ 9—11։ № 14 ինքնագիրն անխորագիր Է։

ՓԱ-ում թվագրված Է՝ 4 նոյեմբեր. 1904:

Առաջին անգամ տպաղրվել Է՝ «Սարսուռներ», Էջ 40—42։


ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

1909 թվականին Կ. Պոլսում լույս Է տեսնում Դ. Վարուժանի «Ցեղին սիրտը» խորագիրը կրող ժողովածուն՝ «Բագինին վրա», «Կրկեսին մեջ» և «Դյուցազնավեպեր» ենթաբաժիններով։ Ժողովածուի վրա փակագծերում դրված Է՝ 1906—1909, որը նշանակում Է, թե բանաստեղծը գրքում զետեղել Էր այդ տարիներին գրած երկերը։ Սակայն 1906 թվականը, ըստ երևույթին, պայմանական է (կամ գուցե նկատի է ունեցել որպես «Սարսուռների» շարունակություն), որովհետև այնտեղ զետեղված որոշ բանաստեղծությունների ինքնագրերի տակ (ինչպես նաև մամուլում տպագրվածների) եղած գրության թվականները հուշում են, որ գրվել են ավելի վաղ: Օրինակ՝ «Ալիշանի շիրմին առջև», «Թողեք մեծնամ» բանաստեղծությունները գրել է 1904 թ. ապրիլին և նույն թվականին հրատարակել «Բազմավեպում»: Կամ՝ «Եիկիտ Տոնել» պոեմը լույս է տեսել դարձյալ «Բազմավեպում», 1904 թվականին։ «Պապս» բանաասեղծությունը, որ տպագրվել է «Ցեղին սիրտը» գրքում, ինքնագրում թվագրված է՝ 1903 հոկտեմբեր և այլն։

Բոլոր բանաստեղծություններն էլ, չնչին բացառությամբ ունեն մեկ, երկու և ավելի ինքնագիր։ Ուշագրավ է, որ ժողովածուի մեջ տպագրված մի շարք բանաստեղծությունների ինբնագրերը կան նաև «Սարսուռներ» շարքի տետրերում (ՄԿ, ՓԱ), որոնք ժամանակին հեղինակը հրատարակության չի ներկայացրել և գերադասել է զետեղել «Տեղին սիրտը» գրքում։

Բանաստեղծի արխիվում (№ 30 ե) պահվում է ինքնագիր մեկ էջ, որից պարզ է դառնամ, թե «Ցեղին սիրտը» գիրքը նախապես ունեցել է