Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/554

Այս էջը սրբագրված է

Ներկայացվում է բանաստեղծի կենդանոuթյան օրոք տպագըված գրախոսությունների ցանկը.

Հ. Մ. Պոտուրյան, «Նոր գրականությունը» (Դ. Վարուժանի (Ցեղին սիրտը») «Բազմավեպ», Վենետիկ, 1910, № 3, էջ 142։

Մարգար, «Դանիել Վարուժան», «Գեղարվեստ», Թիֆլիս, 1909, № 3, էջ 124—134 և 1911, № 4, էջ 133—140։

Մարգար, «Ցեղին սիրտը», «Հորիզոն», Թիֆլիս, 1910, № 50:

Փայլակ, «Ցեղին սիրտը», «Արևելք», Կ. Պոչիս, 1910, № 7248։

Արտ. Հարաթյունյան, «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը» «Ձայն հայրենյաց», Կ. Պոլիս, 1910, № 21, էջ 223—224։

Ս. Երեմյան, «Ցեղին սիրտը», «Դաշինք», Զմյուռնիա, 1910:

Ա. Երիցյան, «Ցեղին սիրտը», «Ասպարեզ», Ֆրեզնո, 1910,

Լ. Էսանանյան, «Ցեղին սիրտը», «Ազատամարտ», U. Պոլիս, 1910, № 258,

Ռ. Պազարճյան, «Ցեղին սիրտը», «Բյուզանդիոն», Կ. Պոլիս, 1912, № 4805—4814։

Հ. Քյուֆեճյան (Օշական), Դ. Վարուժան, «Տեղին սիրտը», հեթանոս երգեր», «Հայ գրականություն», Զմյուռնիա, 1913, № 12, էջ 4—14, 1914, № 1, էջ 8—14, № 2, էջ 6—12, № 3, էջ 5—12։

Ժողովածուի բնաբանն առնված է Մովսես Խորենացու Հայոց պատմությունից (գիրք առաջին, գլուխ ԼԱ)։


1. ՁՈՆ

(Էջ 69)

Ինքնագիրը՝ Լ № 5։

Առաջին անգամ տպագրվել է «Ցեղին սիրտը» ժողովածուում, էջ 6, ապա՝ «Բազմավեպ», 1910, № 3, էջ 142։


2. ՆԵՄԵՍԻՍ

(Էջ 71)

Պահպանվել է հինգ ինքնագիր՝ Լ № 6, էջ 1—10 (անվերնագիր), Լ № 7ա (1—24 տողերը), Լ № 7բ (1—37 տողերի փոփոխակ), Լ № 7գ (48 — 93 տողերի փոփոխակ), № 18 (335—389 տողերի փոփոխակ), № 19 (352—389 տողերը) և № 13, էջ 149—164։ № 13 ինքնագրում վերնագրել է «Աստվածուհին»։ Բնաբանն ավելացրել է տպագրության ժամանակ։

Դերենիկ Ճիզմեճյանին 1908 թ. նոյեմբերին Կանտից հղած նամակում Վարուժանը գրում է. «...Գրեցի հառաջաբանս («Արձանը»), «Արյան հաղթանակ» և «Հաղթողը», երեք ընդարձակ քերթված քիչ ժամանակվան մեջ» («նամականի», էջ 165)։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ցեղին սիրտը», էջ 7—22: