Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/555

Այս էջը սրբագրված է

Նեմեսիս — Հունական դիցաբանության մեջ վրեժխնդրության աստվածուհին։

75 Կերտեց փևերն ամազոնի... — Ըստ հունական դիցաբանութեան՝ ամազոնները կամ ամազոնուհիները Աև ծովի ափերին ապրող հեծեալ քաջ կանայք էին, որոնք ասպատակում էին հարևան երկրները։

98 <Եվ քանդակեց, քանդակեց> — միայն այստեղ է, որ բնագրում տողը չի կրկնված, մինչդեռ ինքն ապրում կրկնված է, աստի վերականգնվում է ըստ ինքնապրի։

116 Գորգոնա՞ մէր, Հերա՜ն քինոտ, թե Իսիս — Գուրգոնան ըստ ավանդության՝ դժոխքի կատաղի կին է, սարսափելի հրեշ, Հերան հունական դիցաբանութեան մեջ Զևսի կինն է, աստվածների թագուհին, ընտանիքի և ամուսնութեան հովանավորողը, իսկ Իսիսը՝ բարոյականութեան աստվածուհին՝ հին Եգիպտոսում։

294 Ատտիկեի մեհյանեդ ալ հոյակապ — Ատտիկան հին հունական նահանգներից էր, ուր գտնվում էր Կրետե—Միկենյան մշակույթի կենտրոններից մեկը:

314 Աղբյուր մես դու ըՍտյուքսի — Ստյուքսը դժոխքի նշանավոր գետն է, ուր, ըստ դիցաբանութեան, մկրտվել է հունական դյուցազն Աքիլլեսը, անխոցելի դառնալու համար։


3. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈԳԻՆ

(№ 83)

Ինքնագիրը՝ № 19, էջ 107—111, որտեղ նախապես վերնագրված է. «Ցեղին ոգին», ապա մատիտով՝ «Հայրենիքի ոգին»։

Ինքնագրում թվագրված է՝ 27 հունվարի, 1907, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1907, № 3—4, Էջ 56—57, «Ցեղական ոգիին» խորագրով։

Ա. Չոսրսնյանին ուղղած 1907 թ. ապրիլի 4 թվակիր նամակում Վարուժանը Կանտիպ գրում է. «Քերթվածը զոր կներփակեմ՝ թերևս Դուք սիրեք. հակառակ պարագային՝ կարող եք այրել» իր բոցը՝ ապահով եմ՝ երեք օր Փարիզը պիտի լուսավորե։ Եթե անոր խորագրին տակ բնաբան մը ուզեք զետեղել՝ այդ ամբողջ Ձեր գործունեությունը պետք էր ըլլար, և իմ բնազդական ու գիտակցական զգացումներես առաջինը» («Նամականի», էջ 101 և 312)։

58 Վարդաններու ռազմահարդար հետքերեն — խոսքը Մամիկոնյանների և, մասնավորապես, Վարդան զորավարի մասին է։

60 Արձակներու վերածընող շիրիմներ — նկատի ունի հայ Արշակունի թագավորներին (66—428)։

95 Որ Թորգոմա տունն ըզգա — Հայ առասպելական նահապետ Թորգոմը, որի անունով մեր մատենագիրները Հայաստանը երբեմն կոչել են Թորգոմա տուն, իսկ հայ ժողովրդին՝ թորգոմա ժողովուրդ։