Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/556

Այս էջը սրբագրված է

4. ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈԻՆ ՄԵՋ

(էջ 86)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 13, Էջ 67—76 և № 11, Էջ 21 — 23 (թերի)։ № 13 ինքնագրում խորագրված Է «Անի», իսկ № 11-ում «Անին», № 13-ում թվագրված Է՝ 15 ապրիլ, 1906, Կան:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ցեղին սիրտը», Էջ 31—40։

Ռաֆայել Պազարճյանին հղած 1906 թ. ապրիլի 8-ի նամակում բանաստեղծը գրում Է. «Վերջերս հազիվ ժամանակ գտա սկսելու քերթված մը, «Անիի» վրա» («նամականի», Էջ 69)։

95-րդ տողի վերջին բառն ամենուրեք տպագրվել է՝ ուրվագով: Այդպես Է նաև № 13 ինքնագրում։ Ըստ երևույթին վրիպակ Է, որովհետև № 11 ինքնագրում գրված Է ուրագով: Բնագրում ուղղվում Է ըստ № 11 ինքնագրի։

21 Երեք դարու սիրտն — նկատի ունի Անի քաղաքի ծաղկուն շրջանը՝ 10—13-րդ դարեր, երբ զարդարել էին մշակույթը, առևտուրը, արհեստները և այլն։

27 Հովհաննեսի շիրմին վրա — Նկատի ունի Բագրատունյաց Հովհաննես Սմբատ թագավորին (1020—1041), որը խոստացել էր իր մահից հետո Անին հանձնել հույներին։

28 Վեստ Սարգսյան... — Հայ նախարար, որ Անի քաղաքը մատներ հույներին։

30 Երիտասարդ թագավորիդ թևերուն — Նկատի ունի Հովհաննես Սմբատի որդի Բագրատունյար Գագիկ Երկրորդ թագավորին (1042—1045)։

37 Քեզ անցուցին Մոնոմախոսն ու Տուղրիլ — Խոսքը վերաբերում Է Բագրատունյաց թագավորությունը կործանողներից մեկին՝ հունական կայսր Կոստանդին Մոնոմախոսին և նույն թագավորության շրջանում Հայաստանն ավերողներից սելջուկ սուլթան Տուղրիլին (1004 — 1063)։

38 Պերոզն ու Ժանտ Ալփասլան — Նկատի ունի Սասանյան Պարսկաստանի թագավոր Պերոզին (457—483) և Անի քաղաքը գրավող ու ավերող սելջուկ սուլթան Ալփասլանին (1029—1072)։

54 Սըմբատի սոս նըժույգը չի խըրխընչեր — Խոսքը Բագրատունյաց Սմբատ թագավորի (890—914) մասին Է։

56 Քած ձիուն դեմ Ափշինի — Ափշինը իններորդ դարում Հայաստանն ասպատակած դաժան, դավադիր ու նենգամիտ արաբ ոստիկան Է։

84 Մինչ հին արյունն Արամյան — Ըստ Մովսես Խորենացու Արամը հայեցի ավանդական նահապետն Է։

87 Լաստիվերտցին և նենգ Հուդան՝ Կիրակոս — Արիստակես Լաստիվերացին Բագրատունյաց թագավորության անկման ժամանակաշրջանի (11-րդ դ.) պատմագիր Է։ Կիրակոս քահանան Մոնոմախոս կայսեր լրտեսն ու գործակալն Էր Անիում, որ քաղաքը մատներ հույներին: