Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/557

Այս էջը սրբագրված է

161 Քահանան մը նոր և ազատ — Պաղեստինի հին անունը։ Ըստ Աստվածաշնչի՝ հրեաների «ավետյաց երկիրը»։


5. ՈՂՈՐՄՈԻԹՅՈԻՆ

(Էջ 93)

Ինքնագիրը՝ № 13, էջ 129, ուր վերնագրված է «Քաղցած ժողովուրդին»։ Ինքնագրում թվագրված է՝ 30 հունվար, 1008, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1908, № 3, էջ 137։


6. ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ

(Էջ 94)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 11, էջ 37—41 և № 13, էջ 101 — — 106։ № 13-ում թվագրված է՝ նոյեմբ. 30, 1906, Կանտ:

Ա. Չոպանչանին հղած 1906, դեկտեմբերի 23 թվակիր նամակում Վարուժանը գրում է. «...Գրեցեք միևնույն ժամանակ «Մարած օճախի» մասին, զոր այսօր կուղարկեմ «Բազմավեպին», հայրենական հին հիշատակներես դրվագ մըն է՝ իր բոլոր գծերուն մեջ խտացված» («Նամականի», էջ 86)։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1907, № 7, էջ 86—87:

«Ցեղին սիրտը» գրքում 27-րդ տողն է՝ Խաչ կը հանե կամ քայլերն իր կերազե: Ինքնագրերում, ինչպես նաև «Բազմավեպում»՝ ընդգծված բառն է՝ կերազե, որ իմաստով ճիշտ է: Ուղղվում է ըստ ինքնագրերի։ 3 ...Թորգոմ գեղջուկի — տե՛ս «Հայրենիքի ոգին» բանաստեղծության 95-րդ տողի ծանոթագրությունը:

10 Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի — Հայոց Արտավազդ Ա թագավորի և առասպելական հերոս Վահագնի մասին հորինված ավանդազրույցներ, որոնք V դարում գրի է առել Մովսես Խորենացին։


7. ՕՁԸ

(էջ 99)

Ինքնագիրը՝ № 13, էջ 112 —115, ուր վերնագրված է «Օձը» (խորհըրդանկար)։

Ինքնագրում թվագրված է՝ 20 փետր․ 1907, Կանտ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1907, № 7—8, էջ 373։