Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/558

Այս էջը սրբագրված է

8. ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ

(Էջ 103)

Պահպանվել է երկու թերի և անխորագիր ինքնագիր՝ № 20, էջ 1—2 (1—49 տողերը, սևագրություն) և № 21, էջ 1 — 2 (միայն 1 — 76 տողերը)։

Առաջին ան գամ տպագրվել է՝ «Ազատամարտ» թերթում, 1909, օգոստոս 8/21, № 51՝ «Թնդանոթակիրները» խորագրով։


9. ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ

(Էջ 107)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 12, էջ 15—17, ուր խորագրված է «Արյունի արտը» և № 13, էջ 52—55։

«Բազմավեպում» թվագրված է՝ 7 հուլիս, 1905:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1905, էջ 384, ստորագրությունը՝ Դանիել Չուպուգքյար, ուս<անող> Մուր. <ատ> Ռաֆ. <այելյան> վարժ <արանի>։


10. ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

(էջ 110)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 11, էջ 15—16 (անվերնագիր) և № 13, էջ 61—63։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 19 փետր., 1906:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1906, № 3—5, էջ 89, ապա՝ «Ցեղին սիրտը», էջ 67—68, «Մեղրագետ», 1914, էջ 67—68։

Այս բանաստեղծութեան մտահղացման և գրելու շարժառիթի մասին Առաքել Պատրիկը գրում է. «Մի անգամ երբ խոսք եղավ «Կարմիր հողը» քերթվածի մասին, նա (Վարուժանը — Ջ. Մ.) պատմեց հետևյալը.

— Ալիշանն իր գործերի մի հավաքածոն ուղարկում է էջմիածին, որպես նվեր Մկրտիչ կաթողիկոս Խրիմյանին՝ «Հայոց Հայրիկին» մակագրությամբ: Իսկ Հայրիկը փոխադարձաբար Վենետիկ է ուղարկում պարզապես մի փոքր ծրար հայաստանյան հող, հասցեագրված՝ «Հայոց Նահապետին («Դ. Վարուժանն իմ հուշերում», էջ 72)։

33 Հյուլե մը կա Հայկեն, փոշի մ՛Արամեն — Նկատի ոնի հայկական ավանդական նահապետներ Հայկին և Արամին։

34 Անանիայեն բիբ մը գետ — Նկատի ունի VII դարի հայ գիտնական, փիլիսոփա և աստղագետ Անանիա Շիրակացուն։