Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/559

Այս էջը սրբագրված է

11. ՀՈՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ

(Էջ 112)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, էջ 82—84 և № 11, էջ 30 — 32։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 13 մայիս, Կան: Գրված է 1906-ին։

Առաջին ան գամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1906, № 9, էջ 415։

«Բազմավեպում» և ինքնագրերում խորագրել է «Հորս բանտը»։

Բանաստեղծությունն ունի ինքնակենսագրական ատաղձ։ Հայրը՝ Գրիգոր Չուպուգքերյանը, նախապես գնացել էր Կ. Պոլիս բախտ որոնելու։ 1896-ին բանաստեղծի մայրը՝ հետն առնելով որդուն, մեկնում է Կ. Պոլիս։ Երկար որոնումներից հետո նրանք կարողանամ են գտնել իրենց պանդուխտին՝ բանտային տառապանքների ու զրկանքների մեջ։


12. ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ

(Էջ 114)

Ինքնագիրը՝ № 13, էջ 138—139։

Ինքնագրում թվագրված է՝ 21 ապրիլ, 1908, Կանտ, իսկ «Ամենուն տարեցույցում»՝ 1 նոյ. 1908, Կանտ: Երկրորդն, ըստ երևույթին, վերջնական մշակման թվականն է։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը» տարեգրքում, 1909 թ., էջ 76—77։

Բանաստեղծությունն արտասանվել է 1909 թ. հունվարի վերջին Կ. Պոլսում, զեյթունցի սովյալների օգտին կազմակերպված երեկույթում։ Նախաձեռնողը եղել է Թեոդիկը («Նամականի», էջ 171 և 326)։


13. ԹՈՂԵՔ ՄԵԾՆԱՄ

(Էջ 117)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՄԿ, էջ 67 — 69 և № 13, էջ 251 — 254։ № 13 ինքնագրում թվագրված է՝ 26 նոյ. 1904:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1905, № 12, էջ 566 — 567 (մինչև 66-րդ տողը և հավելյալ 6 տող)։

80 ...Գողգոթան — բլուր Երուսաղեմի մոտ, ուր ըստ Ավետարանի խաչվել է Քրիստոսը։ Գործածվում է որպես տառապանքի, խոշտանգումի և ինքնազոհության խորհրդանիշ։