Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Այս էջը սրբագրված է

Հոս, կյանքն ու սև գերեզման
Իրարու ձեռք են տըված։

Օր մը ձեզի պես ե՛ս ալ
Պիտի իյնամ ցուրտ, անշունչ,
55 Մոռացոնքի մեջ մըռայլ.
Հոս ամեն բան է անուրջ։

Պիտ լոռ ըլլաք դուք, ես՝ հոգ.
Բայց ինծմեն եք երջանի՜կ,
Զի վըրանիդ միշտ լացող
60 Գեթ շատըրվան մը ունիք։