Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/561

Այս էջը սրբագրված է

տեսել «Բազմավեպում», 1904, № 6, Էջ 244 — 243, «Բանաստեղծ Նահապետի շիրմին առջև» վերնագրով, Դանիել Չուպուգքյարյան Աշ. <ակերտ> Մուր.<ատ> Ռափ.<այելյան> Վ. <արժարանի> ստորագրությամբ։

Սմբատ Դավթյանին հղած 1904 թ. հուլիսի 8-ի նամակամ Վարուժանը գրում է. «Երջանիկ կհամարիմ զիս՝ որ գրեթե առաջին (խոսքը տպագրված առաջին բանաստեղծության մասին է — Զ․ Մ.) և աննշան մեկ քերթվածիս կարևորություն տվողնևր կան եղեր» («Նամականի», Էջ 27)։

28 Տոժի մը գանկն է՝ իր փոսեն ինկած դուրս — Տոժ (Դոժ)— Միջնադարյան Վենետիկում և Ճենովայում հասարակապետության նախագահի կոչումը։


18. ՋԱՐԴԸ

(էջ 130)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, Էջ 87—100 և № 22, Էջ 1—14։

«Անահիտում», առանձին հրատարակության մեջ և № 13 ինքնագրում թվագրված է 30 օգոստոս, 1906, իսկ № 22-ում՝ 25 օգnստոս, 1906:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1907, № 10—12, Էջ. 177—181, ապա առանջին՝ «Ջարդը», Փարիզ, 1908 թ.։

Ա․ Չոպանյանին հղած 1906թ. սեպտեմբերի 6-ի նամակում Վարուժանը գրում Է, «Ներկայիս գրած եմ ընդարձակ քերթված մը, որ «Զարդին» ընդհանուր և բնորոշիչ մեկ փոքր նկարն Է...» («Նամականի», Էջ. 77)։ Քերթվածը մինչև տպագրելը նախապես կարդացել Է իր ընկերների. մոտ։ Նշան Տեր-Ստեփանյանը 1907 թ. սեպտեմբեր 2 թվակիր նամակում Ազոլոյից գրում Է. «...Միշտ կհիշեմ և բնավ պիտի չմոռանամ այն. օրը՝ հորում առաջին անգամ ըլլալով կարդացիր ինձ «Զարդը»...» («Նամականի», Էջ 253)։

1909 թ. սկզբներին Կ. Պոլսում եղած ժամանակ «Զարդը» արտասանել Է անվանի դերասան Վ. Փափազյանը։ Այդ մասին Է. Էսաճանյանը. Վարուժանին գրել է. «Ձեր «Զարդը» անցյալ օր, Շահզադե Պաշիի ծանոթ թատրոնին մեջ արտասանվեցավ դերասան պր. Փափազյանի կողմե։ Թատրոնին մեջ ես ալ ներկա էի և արտասանողին հրամցված հարգանքի. ծափերեն ետք՝ իմ «կեցցե՜ հեղինակը» ազդարարությանս վրա կրկին ծափահարություն մը կատարվեցավ, ավելի շահագրգռական» («Նամականի», էջ 283, 1909, ապրիլ 6/19 թվակիր նամակը)։

Դերասանը հիշում է, որ ինքը այս ստեղծադործությունն արտասանել, է 1909 թվականին Շիշլիի գերեզմանատանը, 1896 թվականի նահատակների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ։ Նա գրում է. «...Նախկին ընկերներս բարձրացրին ինձ մի անհայտ մեռյալի գերեզմանաքարի վրա, պահանջելով արտասանել Վարուժանի «Զարդը»։ Եվ ես